«Էրդողանի միջամտությամբ է Մուրադովն ազատվել աշխատանքից». #YeniAkit

Թուրքական ազգայնական Yeni Akit կայքը հոդված է հրապարակել՝ «Անտարբեր չի մնացել սկանդալների նկատմամբ. Էրդողանը միջամտեց, և ռուս հրամանատարները հեռացվեցին աշխատանքից» վերնագրով:
Կայքի տեղեկություններով՝ Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը «ազատվել» է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի միջամտության արդյունքում։ Վերջինս Մուրադովին մեղադրել է ադրբեջանցի զինվորների դեմ «հայ ավազակների» սադրանքների, զենք-զինամթերքի ապօրինի տեղափոխման, մարդկանց թրաֆիքինգի վրա աչք փակելու մեջ։
Նշվել է նաև, որ Մուրադովից հետո նշանակվել է գեներալ Միխայիլ Կոսոբոկովը, ով 20 օր պաշտոնավարելուց հետո պարտականությունները փոխանցել է գեներալ Գենադի Անաշկինին։
Հիշեցնենք, որ գեներալ Մուրադովը ի սկզբանե վեց ամիս ժամկետով ռոտացիոն կարգով նշանակվել էր ԼՂՀ ՊՆ հրամանատար, և, այնուամենայնիվ, նրա ծառայությունը ոչ միայն չէր ընդհատվել, ինչպես կարծում են թուրքական լրատվամիջոցները, այլ ընդհակառակը, երկարացվել էր, ինչը հանրությանը հասանելի փաստ է:

Սանկտ Պետերբուրգը հարձակման է ենթարկվել ուկրաինական ԱԹՍ-ների կողմից
5212:17
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը
5011:24
«Եթե Մասիսին ու Սիսը լինեին ՀՀ տարածքում, այն նույնկերպ ապամոնտաժելո՞ւ էիք Թուրքիայի պահանջով». Արեգ Սավգուլյան
6109:54
«Անկարայի արձագանքն ավելի շատ ոչ թե Իսրայելին, որքան ՀՀ-ին է վերաբերում». Տիգրան Աբրահամյան
6109:42
Որոշել է Արցախի վերջին ինստիտուտները ոչնչոցնել. «Հրապարակ»
8009:30
ՊՆ-ում վհուկների որս է սկսվել. «Հրապարակ»
7709:24
Սասուն Միքայելյանի և ԵԿՄ-ի ճակատագիրն՝ անորոշ. «Հրապարակ»
5709:18
Սպասվում է կարճատև անձրև, առանձին վայրերում՝ կարկուտ
5708:24