«Ադրբեջանական զինված ծառայողներ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի քաղաքացիական որևէ բնակավայրի մոտ չպետք է լինեն». ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել. «Այսօր Արցախում ադրբեջանական զինծառայողների կողմից կրակոցներով քաղաքացիական 3 անձի վիրավորելը և 22-ամյա 1 անձի սպանությունն անհերքելի ապացույց է, որ ադրբեջանական զինված ծառայողներ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի քաղաքացիական որևէ բնակավայրի մոտ չպետք է լինեն: Այդքան այս մասին զգուշացնում ենք:
Պետք է ի վերջո ընդունել, որ ինքնին ադրբեջանական զինվորականների ներկայությունը քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ մարդկանց կյանքի իրավունքի խախտում է, ովքեր ապրում են իրենց կյանքի համար անմիջական անընդհատ վտանգի ներքո:
Արցախի իմ գործընկերը՝ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը (Gegham G. Stepanyan) հաստատել է, որ այսօր՝ 2021թ. նոյեմբերի 8-ին ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակել Շուշի քաղաքի մուտքի մոտակա խաչմերուկի մոտ ջրամատակարարման խողովակների վրա նորոգման աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց վրա: Արդյունքում՝ խաթարվել է նաև Բերձրորի ճանապարհի Շուշիի հատվածի երթևեկությունը: Այս տեղեկությունները հաստատումոցվ հրապարակել է նաև Արցախի ԱԱԾ-ն:
Այս կրակոցները ահաբեկչական հանցավոր արարքներ են, որ ոչ միայն քաղաքացիական անձանց ապօրինի զրկել են կյանքի իրավունքից, այլ նաև նպատակ ունեն ահաբեկել քաղաքացիական բնակչությանը:
Ակնհայտ է, որ Հայաստանի ու Արցախի քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի ներկայությունն ինքնին մարդկանց կյանքի իրավունքի խախտում է, դա խաթարում է խաղաղությունն ու անվտանգությունը, մարդկանց բնականոն կյանքը:
Փաստերը վկայում են, որ թե՛ Հայաստանու, թե՛ Արցախում այս խախտումները բնույթով նույնն են ու դրանց իրական պատճառը ադրբեջանական իշխանությունների հայատյաց ու թշնամանք քարոզող պետական քաղաքականությունն է: 2020թ. պատերազմից հետո այն ոչ միայն չի նվազել, այլ ծայրահեղ դրսևորումներ է ստացել՝ ի ցույց դնելով ֆաշիստական բնույթը: Այն ավելի է մեծացնում լարվածությունը և խորացնում թշնամանքը:
Սա մարդու իրավունքների լրջագույն խնդիր է: Ադրբեջանական այս քաղաքականությունն է մարդկանց կյանքի, սեփականության և մյուս բոլոր իրավունքների խախտումների հիմքում, այն խախտումների աղբյուրն է»:

«Վահեի տեսակը մեր ապագայի լուսավոր կետերից է». Արեգ Սավգուլյան
2720:24
«Մարդ բռնելը, խուզարկությունները, ազատությունից զրկելը ներքին կյանքում սովորական առօրյայի են վերածվել». Տիգրան Աբրահամյան
5719:00
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ-ի կառավարմանն ու պահպանմանը
7017:54
«Ճի՞շտ եմ հասկանում, որ խաղաղ ապրելու 30 օր դեռ ունենք»․ Արտյոմ Երկանյան
10516:48
«Առաջարկում եմ բացել բացօթյա լողավազանը և երեխաների համար սահմանել 1000 դրամ մուտքի վճար»․ Պեդրո Զարոկյան
10316:06
«ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահը սուտ պնդումներ է արել»․ Ռոմանոս Պետրոսյան
10514:48
ՔՊ-ի քարոզարշավի ակտիվ մասնակիցը՝ «Yerevan Wellness Center»-ի տնօրեն (տեսանյութ)
10414:42
«Ադրբեջանը շարունակում է յուրացնել մեր հազարամյա ժառանգությունը»․ Լիլիթ Գալստյան
10414:00