Գերմանիան ու Լեհաստանը չեն կարողանում կարգավորել սահմանին ստեղծված իրավիճակը. ԳԴՀ ՆԳՆ

Լեհաստանի և Բելառուսի սահմանին իրադրությունը շարունակում է լարված մնալ. մի քանի հարյուր ներգաղթյալներ փորձում են ճեղքել արգելապատնեշները:
Գերմանիան ու Լեհաստանը չեն կարող միայնակ կարգավորել ստեղծված իրավիճակը, հարկավոր է ԵՄ-ի օգնությունը, այս մասին Bild-ին հայտնել է ԳԴՀ ՆԳՆ ղեկավարը: «Մենք պետք է օգնենք Լեհաստանի կառավարությանը՝ ապահովելու սահմանների անվտանգությունը: Իրականում դա Եվրոհանձնաժողովի աշխատանքն է»,- ասել է նա:
Ավելի վաղ պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ստեղված իրավիճակին՝ գրել էր. «Լեհ-բելառուսական սահմանին ծայրահեղ լարված իրավիճակ է ստեղծվել՝ Լուկաշենկոյի կողմից հրահրված դեպի Լեհաստան անօրինական միգրանտների հոսքի պատճառով. Լիտվան զորք է ուղարկել Բելառուսի հետ սահման, Վարշավան հայտարարել է Լեհաստանի տարածք ուժով ներխուժելու ամենազանգվածային օպերացիայի մասին: Համացանցում տարածված տեսանյութերում, որոնք նկարահանված են բելառուսական հատվածում, երևում է, թե ինչպես է մի քանի հարյուր մարդուց բաղկացած խումբը, այդ թվում՝ կանայք և երեխաներ, ճամպրուկներով քայլում ճանապարհով՝ դեպի Լեհաստանի սահման: Լեհաստանի իշխանությունները սահմանին տեղի ունեցող իրադարձությունների համար մեղադրում են Բելառուսի ռեժիմին. բելառուսական կողմը Մերձավոր Արևելքի ներգաղթյալներին հավաքագրում և տեղափոխում է իրենց երկիր, այնուհետև մաքսանենգ ճանապարհով ուղարկում է նրանց Լեհաստանի, Լիտվայի և Լատվիայի հետ սահման՝ Արևելյան Եվրոպայում միտումնավոր միգրացիոն մեծ ճգնաժամ հրահրելու նպատակով»:
Polskie służby udaremniły próbę siłowego przedarcia się na polską stronę przez migrantów na południe od przejścia granicznego w Kuźnicy.
— Jakub Tomczak (@tomczakjakub_) November 8, 2021
Źródło: @MSWiA_GOV_PL pic.twitter.com/7NhubHlGaw

«Ի՞նչ բան ա՝ միշտ մեղավորներ փնտրել. լրագրողներդ էլ եք մեղավոր». Վիլեն Գաբրիելյանը զայրացավ
521:42
«Չեմ կարծում, որ Լևոն Զուրաբյանը կամ Հրանտ Բագրատյանը քաղաքական առումով ինչ-որ մի բան կարող են անել». Վիլեն Գաբրիելյան
5021:24
Արսեն Ոսկանյանը նշանակվել է համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ
6321:12
«Չի բացառվում, որ առաջիկայում էլ նմանատիպ դեպքեր լինեն». Վիլեն Գաբրիելյան
5821:00
«Դե հիմա զինվոր ա, որը որ հայտնվել է ՀՀ-ում, կրիմինալ սովորական միջադեպ ա». Վիլեն Գաբրիելյան (տեսանյութ)
6420:54
11-ամյա երեխան ալկոհոլ էր օգտագործել. թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել
7320:30
Ռեզային Մոսկվայում է
7119:54
«Խամենեիի ավագ խորհրդական Վելայաթին չափազանց կոշտ է քննադատել Փաշինյանին-
8619:36