ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած հայտարարության 1-ամյակի կապակցությամբ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել.
«Այդ քայլը թույլ տվեց վերջ դնել արյունահեղությանը և սկսել տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման գործընթացը: Կարող ենք արձանագրել, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրվածն ընդհանուր առմամբ իրականացվում է:
Ռուսական խաղաղապահների մասնակցությամբ 2020թ. դեկտեմբերի 2-ից վերադարձվել է ընդհանուր առմամբ 122 ռազմագերի և պահվող անձ։ Նրանցից Հայաստանին վերադարձվել է 105-ը, Ադրբեջանին՝ 17-ը: Ադրբեջանական կողմին տրվել է ականապատ դաշտերի քարտեզների 3 փաթեթ»:
Հայտարարության մեջ նշվում է նաև տրամադրված հումանիտար օգնության, իրենց տներ վերադարձած անձանց մասին: Նշվում է, որ շարունակվում են ջանքերը՝ բոլոր պահվող անձանց ազատ արձակման ուղղությամբ:
«Կարևորում ենք հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացումը և սահմանագծման ու սահմանազատման գործընթացի մեկնարկը՝ հնարավորինս շուտ։ Պատրաստ ենք աջակցել անհրաժեշտ խորհրդատվությամբ»,- մասնավորապես ասված է տեքստում:

««Զանգեզուրի միջանցքն» առանձնահատուկ նշանակություն ունի՝ որպես Միջին միջանցքի նոր ուղղություն»․ Բայրամով
1015:42
«Էս երկրի միակ պատուհաս կուսակցությունը ՔՊ-ն է»․ Սոֆյա Հովսեփյան (տեսանյութ)
3015:30
«Վարդանյանը մինչև խոր ծերություն բացատրելու է, թե ինչպես մնալ երկրի նվիրյալ»․ Վլադիմիր Մարտիրոսյան
2915:24
«Հայկ Սարգսյանի հարցը քննարկվելո՞ւ է ՔՊ վարչության նիստում»․ հարց՝ Նազելի Բաղդասարյանին (տեսանյութ)
4115:18
Կհանդիպեն Լավրովն ու Ռուբիոն
8815:13
«Դուք փորձել եք ՀՀ ժողովրդին դարձնել սուպերմարկետի դախլում դրած ապրանք»․ Վահագն Ալեքսանյան
3615:06
«Մեկ էլ Թուրքիան ու Ադրբեջանն են Դաշնակցության դեմ նման ոճով պայքարում»․ Սաթիկ Սեյրանյան
4015:00
«Գերու կարգավիճակ ունի մի ամբողջ խմբակցություն՝ այդ անձի ձեռքին»․ Վահագն Ալեքսանյան
5214:48