«ՀՀ քաղաքացիները, ադրբեջանցիներին որոշակի գումար վճարելով, կարող են անցնել այդ ճանապարհով». ԱԽ քարտուղար

«Կա ողջամտություն և այդ ողջամտության տրամաբանությունը Խորհրդային ժամանակին գոյություն ունեցած սահմաններն են, ու մենք ելնում ենք այդ տրամաբանությունից. սահմանագծման ու սահմանազատման գործընթաց չենք անցել, բայց մոտավոր պատկերացումն ունենք այդ սահմանի վերաբերյալ, որի հիմքը 1920-ական թվականների քարտեզն է ու դրա հիման վրա պատկերացնում ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանը, որի, առավել հստակեցման համար, առաջարկել ենք սահմանագծման ու սահմանազատման գործընթաց»,- Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհի հատվածում ադրբեջանական մաքսակետի տեղադրման հարցին, ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հավելելով. «Դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց Հայաստանն Ադրբեջանի հետ անցել է 1920-ականներին»:
«Այս պահին Ադրբեջանը ամբողջովին չի տեղեկացրել ընթացակարգի մասին, բայց տրամաբանությունը հուշում է, որ ընթացակարգը որոշակի վճար կամ ինչ-որ բան կարող է լինել, և քաղաքացիները, վճարելով դրանք, կարող են անցնել: Բայց քանի որ մենք ունենք այլընտրանքային ճանապարհ՝ Կապան-Տաթև, ապա քաղաքացիների համար ավելի հարմար է դա»,- եզրափակեց նա:

«Սահմանադրությունը քաղաքական մարտավարությանը վերաբերող դրույթներով ծանրաբեռնելը նպատակահարմար չեմ համարում». Արման Մելիքյան
11900:00
Հարսի և փեսայի «iPhone»-ները գողացել են եկեղեցու խորանի մոտից
136Երեկ, 23:06
«Այգեստան գյուղի դպրոցում երեխայի են ծեծել». Սյուզի Բադոյան
122Երեկ, 22:43
«Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում»․ Նիկոլ Փաշինյան
135Երեկ, 22:36
«Դատարանում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի»․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)
104Երեկ, 21:48
ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
224Երեկ, 20:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
162Երեկ, 18:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
135Երեկ, 17:36