Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Հացադուլը կավարտվի այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա»․ Մհեր Արմենիա

«Հացադուլը կավարտվի այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա»․ Մհեր Արմենիա
434
Հինգշաբթի, 11 նոյեմբերի, 2021 թ., 21:36

«Ինչպես արդեն ասել եմ՝ ես Մատենադարանի մոտ եմ և հացադուլ եմ անում՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Հացադուլը կավարտվի այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա»,- քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ հայտարարեց երգիչ, «Ազգի ձայն» կուսակցության հիմնադիր Մհեր Արմենիան։

Նա տեղեկացրեց, որ ինքնազգացողությունը լավ է և ոչ մի խնդիր չունի․ «Ես այս ծայրահեղ քայլին գնացի, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա»,- ասաց նա։