Փաշինյանը կա՛մ ստում է, կա՛մ ուրիշն է իր փոխարեն որոշում կայացնում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ հնարավոր էր խուսափել Գորիս-Կապան ճանապարհի՝ թուրքերի վերահսկողությանն անցած հատվածում մաքսակետեր տեղակայելուց, բայց այդ դեպքում «դրա գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը, ինչն անընդունելի է մեզ համար»։ Փաշինյանի խոսքից ենթադրվում է՝ կա՛մ միջանցք, կա՛մ մաքսակետեր ճանապարհին։
Նշենք, որ մեկ օր առաջ ՌԴ ԱԳՆ-ն, դրանից առաջ էլ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը հայտարարել էին, որ «ՀՀ տարածքով անցնող ճանապարհների նկատմամբ ՀՀ ինքնիշխանությունը հարգվելու է»։ Նիկոլ Փաշինյանն էլ գոհունակություն էր հայտնել ՌԴ այդ դիրքորոշման կապակցությամբ՝ նշելով, որ այդ դիրքորոշումը եղել է ի սկզբանե, պարզապես ՌԴ-ն վերահաստատում է, Հայաստանն էլ երբեք չի բանակցել միջանցքային տրամաբանությամբ:
Հետևաբար՝ ինչպե՞ս հասկանալ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, որ եթե մաքսակետերին չհամաձայնեն, գինը լինելու է միջանցքը։ Կա՛մ վարչապետը ստում է, որ նախկինում միջանցքային տրամաբանություն չկար, կա՛մ էլ վաղուց դադարել է որոշումներ կայացնելուց, և մեր փոխարեն ուրիշներն են որոշում։ Իսկ խոսքն էլ ընդամենը օդի տատանում է, ոչ մի արժեք չունեցող»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Իրանական ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից գյուղմթերք և դեղորայք գնելուն»․ Թրամփ
8119:38
«Իրենց քաղաքական առաջնորդի Էգոն բավարարելու համար ընտրեցին Պապ արքայի անունը»․ Արա Պողոսյան
4419:36
«Ծեծկռտուքը համարժեք չէր Ձիրավի ճակատամարտին, բայց մղումը, հիրավի, արժանի է դրվատանքի»․ Հակոբ Բադալյան
4419:24
«1122 արցախցի հեռացել է Տավուշից»․ Ոսկան Սարգսյան
12619:12
«Ռուսաստանը տեսնում է ինտեգրացիոն միավորումներին հարված հասցնելու փորձեր»․ Ուշակով
6318:47
«Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը». Ալեն Սիմոնյան
5617:00
Փեզեշքիանը ժամանել է Պակիստան (տեսանյութ)
11616:51
«Ուզում եմ ներողություն խնդրել այն տեսարանի համար, ինչը տեսաք ավագանու նիստին»․ Արմեն Փամբուխչյան (տեսանյութ)
7216:24