Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Պաշտոնական Երևանը սպասարկում է եռյակ դաշինքի այս պլանը` դրան ծառայեցնելով նաև ՏԻՄ ընտրությունների խեղկատակ բեմականացումը». Սեֆիլյան

«Պաշտոնական Երևանը սպասարկում է եռյակ դաշինքի այս պլանը` դրան ծառայեցնելով նաև ՏԻՄ ընտրությունների խեղկատակ բեմականացումը». Սեֆիլյան
179
Երկուշաբթի, 15 նոյեմբերի, 2021 թ., 12:24

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը հայտարարություն է տարածել․ «Առանց հապաղելու միանալ ազգային-ազատագրական պայքարին
Երբ ակնհայտ դարձավ, որ Արևմուտքը ռազմավարական զսպմամբ ռուս-թուրք-ադրբեջանական եռյակ դաշինքին թույլ չի տալիս Հայաստանին դե յուրե պարտադրել սովետական սահմանների ճանաչում, Արցախի օտարում և միջանցքներ,
վերջինս հընթացս փոխեց իր մարտավարությունը։
Օգտվելով այն հանգամանքից, որ Արևմուտքի ուշադրությունը բևեռված է Եվրոպայի արևելյան սահմանին Ռուսաստանի և Թուրքիայի ստեղծած մարտահրավերներին, եռյակ դաշինքը փորձում է այդ ամենին հասնել դե ֆակտո՝ Հայաստանի ճանապարհներին մաքսակետերի տեղակայմամբ, ռազմական ներխուժումներով և այլ ուժային գործողություններով։
Պաշտոնական Երևանը, բնականաբար, սպասարկում է եռյակ դաշինքի այս պլանը՝ դրան ծառայեցնելով նաև ՏԻՄ ընտրությունների խեղկատակ բեմականացումը՝ որպես հանցակից ունենալով խորհրդարանական և որոշ արտախորհրդարանական ուժերին։
Այս դավադիր գործարքի հետևանքով հանձնվում են մարտական դիրքեր, վերջնականորեն բարոյալքվում է Հայկական բանակը, Հայաստանը կորցնում է միջպետական ճանապարհներ և շրջափակվում թշնամու զորքերով, պատանդ են դառնում սահմանամերձ գյուղեր։
Այլևս օրհասական է դավաճանական ռեժիմի հեռացումը և ազգային ժամանակավոր կառավարության ստեղծումը։
Ժամ առաջ աղետի դեմն առնելու համար հայ ժողովրդին՝ ներառյալ մինչ օրս նախկիններին կամ ներկաներին աջակցած մեր քույրերին ու եղբայրներին, կոչ ենք անում առանց հապաղելու միանալ Ազգային-ժողովրդավարական բևեռի գլխավորած ազգային-ազատագրական վերկուսակցական պայքարին»։

Աղբյուրը`   Ժիրայր Սեֆիլյան