Հոբելյանական ցուցահանդես՝ ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի 80-ամյակի առթիվ

ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի ընտանիքը նախաձեռնել է նկարչի ծննդյան 80-ամյակի առիթով բացել հոբելյանական ցուցահանդես:
2021-ի նոյեմբերի 16-ին ժամը 13:00-ին, Հայաստանի նկարիչների միությունում կբացվի ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի /1941-2020թթ/ հոբելյանական ցուցահանդեսը: Ներկայացված կլինեն նկարչի բոլոր ժամանակների ստեղծագործությունները՝ ժանրային բազմազանությամբ ու հարուստ ներկապնակով: Հոբելյանական ցուցահանդեսին առաջին անգամ ընդգրկուն կներկայացվեն Վլադիմիր Աբրահամյանի նկարազարդած գրքերը:
Նկարիչը 250-ից ավելի գրքի ձևավորման հեղինակ է: Վ. Աբրահամյանն իր ուրույն տեղն ունի հայ և արտասահմանյան գրականության /այդ թվում՝թարգմանություններ/ գրքի ձևավորման գործում: Կցուցադրվի նրա ձևավորված գրքերի մի մասը և դրանց էսքիզները:
Երկու օր՝ նոյեմբերի 18-ին և 20-ին նկարչի ուսանողները բացառիկ հնարավորություն կունենան ցուցասրահում նկարելու իրենց վարպետի մոլբերտի վրա, վարպետի վրձիններով: Նկարչի ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, տարբեր թանգարաններում, անհատական հավաքածուներում /ԱՄՆ, Ֆրանսիա, Լիբանան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Լեհաստան, Գերմանիա, ՉինաստանՌուսաստան/: Վլադիմիր Աբրահամյանը մեծ վաստակ ունի նաև որպես մանկավարժ: Նա երկար տարիներ դասավանդել է Փանոս Թերլեմեզյանի անվան ուսումնարանում, Աբովյանի պետական քոլեջում: Նրա ուսանողներից շատերն այսօր համարձակ քայլեր են կատարում կերպարվեստի ոլորտում:
Ցուցահանդեսին մասնակի ֆինանսական աջակցություն է ցուցաբերել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
Վ. Աբրահամյանի ձևավորած գրքերի մի փոքր հատված՝
«Ֆրանսիական ժողովրդական հեքիաթներ»
Հրաչյա Հովհաննիսյան - «Մենության օրեր», «Հուշերի երեկո»
Հենրիկ Մալյան - «Երկխոսություն երրորդի համար»
Ստեփան Պողոսյան- «Ինձ բահ տվեք»
Հովիկ Հովեյան - «Արեգակն արդար», «Արահետ», «Թափառական ամառներ»
Լևոն Խեչոյան- «Խնկի ծառեր»
Դավիթ Մուրադյան- «Ուզում եմ պատմել»
Դավիթ Հովհաննես- «Քրոնիկոն»
Վազգեն Սարգսյան- «Խաղ»
Ակսել Բակունց- «Բան ու գործ»
Զորայր Խալափյան- «Ճերմանց մխիթարություն»
Արամ Հովհաննիսյան - «Ցավի ակունք»
Լևոն Պողոսյան - «Մաֆիա», «Ադամանդե մատանին»
Ալբերտ Քամյու - «Ժանտախտը»
Արաբ Շամիլով- «Դմդմ բերդը»
Քնյութ Համսուն- «Սիրո ստրուկները»
Սմոյե Շամո- Զոզան, Դելի Գոլա,
Դելի վանե Խաչիկ Հրաչյան- «Երկեր»
Ալիմ Կեշոկո- «Կոտրված պայտ»
Արթուր Կլարկ- «Լուսնափոշին»
Ղուկաս Սիրունյան- «Բաբելոն Բաբելոն»
Զավեն Կասյան- «Հավատի կանթեղ»

Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
122Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
252Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
23717.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
35716.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
125615.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
62013.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
57913.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
60012.09.2026, 23:54