Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Պատահակա՞ն է, որ Փաշինյանի սեփական թերթը խոսում է հայկական կողմի 10 զոհի, 2 մարտական դիրքի կորստի, 6 հայ գերիների մասին»․ Հոխիկյան

«Պատահակա՞ն է, որ Փաշինյանի սեփական թերթը խոսում է հայկական կողմի 10 զոհի, 2 մարտական դիրքի կորստի, 6 հայ գերիների մասին»․ Հոխիկյան
654
Երեքշաբթի, 16 նոյեմբերի, 2021 թ., 16:54

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «Պատահակա՞ն եք համարում, որ Նիկոլ Փաշինյանի սեփական թերթը խոսում է հայկական կողմի 10 զոհի, 2 մարտական դիրքի կորստի, 6 հայ գերիների մասին։
Փաշինյանական ռեժիմը հստակ փորձում է վախի ու խուճապի միջոցով հայ հանրությանը մղել հաշտվողականության։
Նիկոլ Փաշինյանը իր ԶԼՄ-ներով ժամեր շարունակ հայ ժողովրդին ահաբեկության է ենթարկելու՝ ներկայացնելով ամենադաժան լուրեր մեր զինվորների մասին։ Հետո անմեղ դեմքով հարց կտա՝ ուզո՞ւմ եք, որ նոր զոհեր չունենանք, պետք է նոր տարածքներ տանք, ճանապարհ ու միջանցք տանք, նոր փաստաթղթեր ստորագրենք։
Եվ իր երեխայի անվտանգության ու կյանքի համար մտածող հայ ծնողը պետք է ասի՝ ուզում ենք, տվեք։
Գոնե այս անգամ չդառնանք Փաշինյանի ու Ալիևի գործարքի զոհ»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան