Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Մեկի ժամանակահատվածը մյուսի վրա բարդելն անառողջ տրամաբանություն է». Տիգրան Նալչաջյան

«Մեկի ժամանակահատվածը մյուսի վրա բարդելն անառողջ տրամաբանություն է». Տիգրան Նալչաջյան
243
Չորեքշաբթի, 17 նոյեմբերի, 2021 թ., 22:48

Դերասան, ռեժիսոր, սցենարիստ Տիգրան Նալչաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խելքներս գլուխներս հավաքելու համար նախ պետք է հասկանալ հետևյալ պարզագույն ճշմարտությունը՝
-այն, ինչ տեղի է ունեցել ԼՏՊ-ի ժամանակ, պատասխանատուն Լևոն Տեր-Պետրոսյանն է,
-այն, ինչ տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է,
-այն, ինչ տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի ժամանակ, պատասխանատուն Սերժ Սարգսյանն է,
-այն, ինչ տեղի է ունենում հիմա, պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։
Եթե հենց այսօր իշխանության գա, դիցուք, Պողոս Պետրոսյանը, պատասխանատուն կլինի Պողոս Պետրոսյանը։
Մեկի ժամանակահատվածը մյուսի վրա բարդելն անառողջ տրամաբանություն է։ Չափից դուրս անառողջ»։

Աղբյուրը`   Տիգրան Նալչաջյան