«Ասում է՝ աննախադեպ աճ. գրահրատարակչության բոլոր ծրագրերից գումարներ են կրճատել, փակել ամբողջական ծրագրեր». Հասմիկ Հակոբյան

Բանաստեղծուհի Հասմիկ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԿԳՄՍ նախախարը նշում է, որ ոլորտին նախատեսում են աննախադեպ աճ՝ 44 տոկոս: Անկեղծ ասած՝ չգիտեմ, որտեղ են ավելացրել, բայց գրականությանը, գրահրատարակչության բոլոր ծրագրերից գումարներ են կրճատել, փակել ամբողջական ծրագրեր, ինչը շատ տխուր ու հուսահատեցնող է: Պակասել է մամուլի, ստեղծագործողներին տրվող դրամշնորհների ֆինանսավորումը, արտերկրում մեր գրականության տպագրման համար տրամադրվող գրանտայի ծրագիրն է շատ նվազած: Անցած տարվանից հանել են կամ կասեցրել են հանարապետական ընթերցանության, գրականության, մշակույթի դրամշնորհայային ծրագրերը: Միակ միջոցառումը այս ոլորտում, որ արվել է, երևի Գրքի փառատոն է: Մի տեսակ՝ տպավորություն է, որ մշակույթի, մասնավորապես գրհրատարակչության ոլորտը անխնամ, անտեր վիճակում է հայտնվել. արդեն մեկ տարուց ավել է ծրագրերը համակարգող փոխնախարար չկա: Որոշել էի ավելի հանգամանալից անդրադառնալ այս հարցին, պարզապես նախարարի հայտարարությունը ստիպեց, որ գրեմ այսօր: Մյուս կողմից էլ՝ սահմանային ու պատերազմական վիճակները թույլ չեն տալիս, որ ի սրտե բողոքես մշակութային օր օրի անտեսվող քաղաքականությունից: Հույս էլ չունեմ, որ քննարկվող բյուջեի մեջ ֆինասական ավելացումներ են սպասվում: Առայժմ էսքանը, թե հավես արեցի, հետո ավելի հանգամանալից կգրեմ էս ոլորտի խնդիրների ու բացերի մասին»:

Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
122Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
252Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
23717.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
35716.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
125615.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
62013.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
57913.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
60012.09.2026, 23:54