Սաակաշվիլին բանտում ընկել է ու կորցրել գիտակցությունը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին բանտում ընկել է ու կորցրել գիտակցությունը։ Այս մասին հայտարարել է քաղաքական գործչի փաստաբան Բեկ Բասիլայը։
-Երբ դուրս է եկել փաստաբանների հետ հանդիպման, ընկել է... Անգիտակից է եղել, աչքերը մատներով բացել են... Եկան պատգարակով տարան, չգիտեմ՝ որտեղ է, չգիտեմ՝ ինչպես է»,- լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբանը։ Հիշեցնենք, որ երկուշաբթի՝ նոյեմբերի 15-ի երեկոյան, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին արյուն է սկսել փսխել, սակայն բժիշկներին թույլ չեն տվել այցելել նրան։ Այս մասին երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 16-ին, հայտարարել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի մարդու իրավունքների պաշտպան Լյուդմիլա Դենիսովան, ով Վրաստան է ժամանել քաղաքական գործչին այցելելու համար։ Դենիսովան հույս է հայտնել, որ ինքը կկարողանա անձամբ ստուգել, թե ինչպես են պաշտպանվում Սաակաշվիլիի իրավունքները: Սակայն մինչ այժմ Վրաստանի արդարադատության նախարարությունից նախկին նախագահին այցելելու թույլտվություն կամ մերժում չի ստացել։

«Թուրքիան կարող է հյուրընկալել Զելենսկու և Պուտինի հանդիպումը»․ Սիբիհա
913:35
«Երբ ՀՀ Սահմանադրության հարցը լուծվի, վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար որևէ խոչընդոտ չի լինի»․ Հաջիև
4313:11
5 միլիարդ դրամ կհատկացվի Պետական մարմինների աշխատակիցների խրախուսման համար
3512:54
«Մի անգամ էլ փորձաքննություն անենք, որպեսզի հետո սյուրպրիզներ չունենանք»․ Մհեր Գրիգորյան (տեսանյութ)
4412:30
«Իշխանությունն իրեն ավելի կոմֆորտ է զգում, երբ քաղաքական ընդդիմախոսին կալանավորում է»․ Վահագն Սարոյան
4212:24
«ԹՐԻՓՓ-ի նախագծով ԱՄՆ-ին կպատկանի բաժնեմասերի 74 տոկոսը, ՀՀ-ին՝ 26 տոկոսը»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
5212:12
Քիր Սթարմերը ժամանել է Կիև
11111:55
Պետբյուջեից 1 միլիարդ 35 մլն դրամ կհատկացվի մարզպետների աշխատակազմերին (տեսանյութ)
4711:42