«Հայաստանը բախվում է անվտանգությանը սպառնացող լուրջ մարտահրավերների». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանում՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի աշխատանքներին։
Նիստին մասնակցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը և ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ակիլբեկ Ժապարովը։
Հայաստանի վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Ուրախ ենք՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը հյուրընկալելու հնարավորության համար։
Հարգելի գործընկերներ, ցավոք, այսօրվա հանդիպումն անցնում է մեր երկրի համար լարված իրավիճակում։ Չեմ կարող չնկատել, որ ինչպես մեկ տարի առաջ, երբ մենք հյուրընկալում էինք միջկառավարական խորհրդի հերթական նիստը, այնպես էլ այսօր Հայաստանը բախվում է իր անվտանգությանն սպառնացող լուրջ մարտահրավերների։
Մեր տարածաշրջանը ներքաշվեց լարվածության նոր փուլի մեջ, որը, ցավոք, հանգեցրեց մարդկային հերթական կորուստների։ Դրա պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը, որի ռազմական սադրանքներն ուղղված են մեր երկրի տարածքային ամբողջականության խախտմանը և 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների վիժեցմանը»:

ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
310:00
«Լևոն Մնացականյանն ու Բաքվի բանտերում գտնվող հայերը հրաժարվում են հանձնվել կյանքի ծանր փորձությանը»․ Տիգրան Աբրահամյան
1509:54
«Եվրոպան չի ընդունում Ուկրաինայի ճգնաժամի խաղաղ հանգուցալուծման գաղափարը»․ Գալուզին
3509:42
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
2909:36
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան հանրաքվեների վերաբերյալ հռչակագիր կստորագրեն
9809:12
«ԱՄՆ-ն քննարկում է Ուկրաինային Patriot-ի ոչ առաջադեմ հրթիռների արտադրության լիցենզիա տրամադրելու հնարավորությունը»․ Թրամփ
9409:00
«Քաղաքական մանիպուլյացիայի կարևոր գործիքներից մեկը «հակադարձ հոգեբանությունն» է». Արմեն Հովասափյան
6108:48
«Շահի աշխարհում հայերս «արժեք», «քաղաքակրթություն» ասելով կարծում ենք՝ հնարավոր է ապահովել հարատևում». Արա Պողոսյան
10003:06