Հայ զինվորն ադրբեջանցու գլխարկը դրել՝ մտել է թշնամու զորքի մեջ և փամփուշտ «գողացել». «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Նոյեմբերի 14-16-ին Սիսիանի տարածաշրջանում տեղի ունեցած հայ-ադրբեջանական բախումների ժամանակ մեր զինվորները, իրականում, հերոսական պայքար են մղել։ Մեզ պատմեցին, որ թշնամին ամեն գնով ցանկացել է Գորիս-Երևան ճանապարհն իր վերահսկողության տակ վերցնել, որը տեղի կունենար, եթե կարողանային գրավել այդ ճանապարհը վերահսկող «Ծիծեռնակ» անվանումով դիրքը։ Բայց մեր զինվորները կյանքի ու նաև իրենց ճարպկության, խորամանկության գնով կարողացել են պահպանել դիրքն ու չհանձնել այն թշնամուն:
Մեզ պատմեցին, որ թշնամին երբ հարձակվել է «Ծիծեռնակ» դիրքի վրա, մեր զինվորներն այնքան են կրակել նրանց վրա, որ նրանցից մեկի գնդացրի փամփուշտները սպառվել են։ Զինվորներից մեկի մոտ ադրբեջանական գլխարկ է եղել, նա փորձել է խորամանկության դիմել․ դրել է ադրբեջանական գլխարկը, ու քանի որ արդեն մութ է եղել, գնացել մտել է ադրբեջանցիների մեջ, որոնք այդ պահին թալանելիս են եղել իրենց կողմից գրավված հայկական դիրքերը, և ադրբեջանցու կերպարանքով՝ երկու արկղ փամփուշտ է վերցրել դիրքից ու նորից վերադարձել իրենց դիրքը»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Հարցը բարձրացնելու պահից ստուգումներ պետք է լինեին բոլոր կետերում»․ Արուսյակ Հոխիկյան
3011:36
«Ադրբեջանը դիրք է ամրացրել նաև Այգեպարի մոտակայքում»․ Դավիթ Գալստյան (լուսանկար)
6209:36
Ռազմաբազան՝ պահեստ. «Հրապարակ»
6909:06
Արաքսյա Վարդանյանն այլ կուսակցությունից է ՔՊ գնացել․ «Ժողովուրդ»
8109:00
Իրենց՝ միլիոններ, թոշակառուին՝ հազարներ. «Ժողովուրդ»
7508:54
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
7207:24
«90-ականներ վերադարձը գրեթե երաշխավորված է». Դերենիկ Մալխասյան
11602:06
«Հանրային տիրույթում աղավաղվում է մեր լեզուն». Խաչիկ Աբաջյան
120Երեկ, 23:42