Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

««Վիտյազներ»-ը կարող են հավելյալ մեթոդական օգնություն հանդիսանալ». Էդգար Ղազարյան

««Վիտյազներ»-ը կարող են հավելյալ մեթոդական օգնություն հանդիսանալ». Էդգար Ղազարյան
405
Կիրակի, 21 նոյեմբերի, 2021 թ., 16:24

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի գրառումը․ «2021 թվականի նոյեմբերի 21-ին (կիրակի օրը), բարձրագույն պիլոտաժի հնարքներով ռուս օդաչուների աշխարհահռչակ «Վիտյազներ» ավիախմբի ինքնաթիռների Երևանի երկնքում օդ բարձրանալուց 15 րոպե առաջ, տեղի է ունեցել Ռուսաստանի Նախագահի հեռախոսազրույցը Հայաստանի վարչապետի հետ, որի մասին հայտարարել է Ռուսաստանի Նախագահի պաշտոնական կայքը և որևէ տեղեկատվություն դեռ չկա Հայաստանի վարչապետի պաշտոնական աղբյուրներից։ Ի տարբերություն նախորդ վերջին հեռախոսազրույցի, հաղորդագրության մեջ չի նշվում նախաձեռնողի մասին, սակայն հաղորդագրությունից պարզ է հեռախոսազրույցի բովանդակությունը։
Հուսանք լեզվի ոչ լիարժեք իմացությունը խոչընդոտ չի լինի, որ որոշ մարդիկ հասկանան, թե իրենց ինչ են բացատրում և իրենք ինչ պիտի անեն նոր ողբերգությունների մեջ չհայտնվելու համար։ «Վիտյազներ»-ի հռնդյունն ու առայժմ գեղարվեստական թռիչքները, կարող են հավելյալ մեթոդական օգնություն հանդիսանալ դրա համար»:

Աղբյուրը`   Էդգար Ղազարյան