«Գավառական ողորմելի խորամանկը տպավորություն է փորձում ստեղծել». պատմաբան

Պատմաբան Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գավառական ողորմելի խորամանկը տպավորություն է փորձում ստեղծել (բնականաբար՝ միայն իր «ազնվացեղ» տեսակի համար), որ իրենք ամեն ինչ անում են, որ Հայաստանը ներգրավվի միջազգային ճանապարհատրանսպորտային համակարգի մեջ, դրա համար սիրով առաջարկում են Ադրբեջանին, որ գա և Հայաստանի վրայով անցնի Նախիջևան ու Թուրքիա:
Բայց....
Պարզվում է՝ Ադրբեջանը համառորեն հրաժարվում է այդ հաճելի նվերից, այդ հիանալի առաջարկից, և պատճառը... «Հայաստանում գործող և չգիտեմ որտեղից հրահրվող ուժերի» (նկատի ունի՝ ընդդիմադիր ուժերին) ստեղծած տպավորությունն է, ըստ որի՝ Հայաստանը չի ուզում տալ ճանապարհ...
Դե, հիշում եք, մեկ տարի առաջ այս օրերին էլ Ադրբեջանը գերիներին չէր վերադարձնում, քանի որ Երևանում ընդդիմությունը հանրահավաքներ էր անում...
Չգիտես՝ ինչո՞ւ, Ադրբեջանը գերիներին չվերադարձրեց նաև այն ժամանակ, երբ ամիսներ շարունակ չկային հանրահավաքներ...
Բայց մի թեթև, շատ թեթև տողատակում գավառական խորամանկը գոնե նշեց, որ Ալիևը նաև առաջ է բերում «միջանցքային տրամաբանությունը...»»:

««Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում». ՔԿ
4911:12
«Անգեղակոթում դպրոց կառուցող իրանցի բանվորների աշխատավարձը «Էկո բիլդինգ»-ը չի վճարվել»․ Նաիրի Հոխիկյան
4111:00
Իրանը հարձակվել է ամերիկյան ռազմաբազաների վրա՝ ի պատասխան կղզիների վրա հարվածների
10309:27
«Ադրբեջանը ՌԴ-ի ու Իրանի համար դառնում է կարևոր՝ որպես լոգիստիկ կապող օղակ»․ Ստեփան Դանիելյան
5609:06
«Հակամարտության վերսկսման դեպքում Իրանը կհարվածի ԱՄՆ-ի բազաներին, որոնք մինչ այժմ հարձակման չեն ենթարկվել». Խամենեիի խորհրդական
15202:09
«Չարժե զարմանալ, եթե հայտարարվի ԹՐԻՓՓ-ի հետ կապված հերթական թղթի ստորագրման մասին»․ Արթուր Դանիելյան
10201:06
«ԿԸՀ–ն մերժեց «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու դիմումը»․ Լիա Սարգսյան
10200:48
«Շրջանառվում է պատմական իրականության հետ ոչ մի աղերս չունեցող «առասպել»․ Վարդան Ոսկանյան
11600:24