Ինչու Իրանից Հայաստան բենզին չի ներկրվում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իրանից Հայաստան տևական ժամանակ է՝ բենզին չի ներկրվում։ Պատճառները տարբեր են, բայց ասացին՝ խնդիրը հիմնականում կապված է իրանական վառելիքի գների բարձրացման հետ։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում սկսեցին Իրանից մեծ թափով բենզին ներկրել, որը ՌԴ-ից ներկրվող բենզինի համեմատ մոտ 20 դրամով էժան էր վաճառվում։ Հիմա այլևս ձեռնտու չէ Իրանից բենզին ներկրելը։ Բացի գներից, ասացին՝ այլ խոչընդոտներ էլ կան։ Մեկը Գորիս-Կապան մայրուղու՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո անցնելն է։ Ադրբեջանցիներն այստեղ մաքսակետ են տեղադրել և իրանական բեռնատարներից տրանզիտի գումար են գանձում։
Իրանից Հայաստան մտնելիս նավթամթերքով բարձված մեքենաներից գանձում են 250 դոլար, իսկ դատարկ վերադառնալիս՝ 150 դոլար։ Այլ ապրանքներով՝ շինանյութով, սննդով բարձված մեքենաներից գանձում են 130-ական դոլար մտնելիս և դուրս գալիս։ Այսինքն՝ բենզինով բարձված մեկ մեքենան Իրանից Հայաստան և հակառակ ուղղությամբ Գորիս-Կապան ճանապարհով անցնելու համար ադրբեջանցիներին ստիպված է վճարել լրացուցիչ 400 դոլար գումար, ինչն էապես ավելացնում է փոխադրման և ըստ այդմ՝ ապրանքի գինը։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

«Իսկ Սուրեն Պապիկյանը շարունակում է պաշտոնավարել»․ Էդգար Ղազարյան
310:06
«Իրանը պատրաստ է ինչպես բանակցությունների, այնպես էլ ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության». Արաղչի
11309:07
«Զելենսկին չի բացառել, որ Ուկրաինան կնվազեցնի ՌԴ նավթավերամշակման գործարանների ուղղությամբ հարվածների ինտենսիվությունը». Թրամփ
12209:01
Վուչիչը հրաժարական է տվել արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ
217Երեկ, 22:42
Դեսպանների փոխարինման հարցն է քննարկվում
169Երեկ, 09:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
166Երեկ, 08:18
«Ինչու է նենգափոխվում իրականությունն ու փորձ արվում ստեղծել պատրանք»․ Հակոբ Բադալյան
212Երեկ, 03:06
«Նման քայլ կարող էին ձեռնարկել նաև թուրքական կամ ադրբեջանական հատուկ ծառայությունները»․ Արմեն Այվազյան
192Երեկ, 00:54