«Այսօր Apple-ից նամակ ստացա, որը որոշեցի հրապարակել․ Նիկո՛լ, ինձնից մի՛ վախեցիր»․ Արթուր Վանեցյան

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր Apple ընկերությունից նամակ ստացա, որն առնվազն 2 պատճառով որոշեցի հրապարակել․
1․ Այս նամակը հաստատում է իմ նախկին hայտարարություններն այն մասին, որ Հայաստանի գործող իշխանություններն ապօրինաբար, խախտելով իմ անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը, տևական ժամանակ գաղտնալսման փորձեր են իրականացրել, որոնք ակնհայտորեն կապված են իմ քաղաքական գործունեության հետ։
Կրկնում եմ՝ ունեմ փաստացի տվյալներ այն մասին, որ հարձակում է իրականացվել տխրահռչակ Pegasus ծրագրով ոչ միայն իմ, այլև մերձավոր շրջապատիս և ընտանիքիս անդամների հեռախոսների վրա։
2․ Այս նամակում Apple ընկերությունը հեռախոսն անվտանգ պահելու խորհուրդներ է տալիս, որոնք, իմ համոզմամբ, ենթակա են լայն տարածման։ Իմ, հնարավոր է նաև ՀՀ այլ քաղաքացիների նկատմամբ իրականացված ապօրինի գործողությունների հետ կապված հրավիրում եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ուշադրությունը։
Հ․Գ․ Նիկո՛լ, ինձանից մի վախեցիր, վախեցի՛ր Հայրենիքիս և հայ ժողովրդի գլխին բերածդ արհավիրքների հետևանքներից։






«Ավելի քան 90 հազար քաղաքացիներ վերադարձել են ազատագրված տարածքներ»․ Բայրամով
1212:36
«2018-ին «Ելք»-ի պատգամավորներից մեկը մասնավոր զրույցում ասել էր՝ դուք չեք հասկանում, թե ով է եկել իշխանության»․ Աղվան Վարդանյան (տեսանյութ)
5512:06
Ընտրություններից հետո ԱՄՆ-ն կարող է վերսկսել Իրանին ուղղված հարվածները․ #WSJ
7411:54
«Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան
5611:30
«Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել»․ Բայրամով
10611:18
«Դու նա վսյակի վրեդ նոր տատու արա, խոսքի՝ Գորիսի կոյուղու հատակագիծը»․ Կոնստանտին Տեր-Նակալյան
8511:06
«Ինտենսիվ կերպով պետք է աշխատանք տանել Չինաստանի, Իրանի և Հնդկաստանի հետ»․ Արեգ Սավգուլյան
5810:18
«Հայ Առաքելական Եկեղեցու դեմ նոր ալիք է նախապատրաստվում»․ Մարգարիտ Եսայան
6610:06