Արտակ Դավթյանի պաշտոնավարման օրերը հաշված են. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Ըստ տեղեկությունների՝ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի պաշտոնավարման օրերը հաշված են, առաջիկայում նա պաշտոնանկ կարվի։ Անգամ հավանական փոխարինողների անուններ են շրջանառվում, ընդհուպ անհավանական թեկնածությունների մասին է խոսվում։ Անգամ մի գեներալի, որը թեև իշխանությունների կատաղի քննադատներից է՝ գոնե պատերազմից հետո, սակայն վերջերս դրական արտահայտվեց Սուրեն Պապիկյանի նշանակման վերաբերյալ։
Հայաստանում նման մետամորֆոզները բնական են։ Իսկ Դավթյանի փոփոխությունը, ըստ մեր աղբյուրների, պայմանավորված է զենքի վերաբերյալ հայտնի քրեական գործով, որով արդեն մի քանի ամիս է՝ կալանավորված են նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու ՊՆ զենքի մատակարար ընկերություններից մեկի տնօրեն Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավիթը։ Մեղադրանք է առաջադրվել նաև Դավթյանին»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Մենք քանդել ենք մարդկանց վզին ձեր կողմից գցած շղթաները». Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
8212:30
«Կարելի է ենթադրել՝ միջնորդություն ներկայացվելու է հենց կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով». Արսեն Բաբայան
8412:00
«Ով ընդունել ա ձեր կրոնը, իր հետ հա՞շտ եք. այս մարդը ՊԵԿ-ի կոռուպցիոն բուրգի հենասյունն է եղել». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
9810:36
Սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև կարկուտ (լուսանկար)
10308:24
«Տուգանում են կիսափակված խաչմերուկում իմաստազուրկ դարձած հոծ գիծը հատելու համար»․ Դանիել Իոաննիսյան
13203:06
«Հայկական եկեղեցու ոչնչացումը ներկայացվում է որպես հպարտության և գոհունակության պատճառ»․ Հովիկ Ավանեսով
13101:06
«Արեգակի լրիվ խավարում՝ Իսլանդիայում»․ Լևոն Ազիզյան
13100:30
ԱՄՆ-ում երեխաներն այլևս չեն կարողանա փոխել իրենց սեռը կառավարության առողջապահական ծրագրերի միջոցով
32300:11