Ուրբաթ, 03 դեկտեմբերի, 2021 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Վարդենիսում Մոնթե Մելքոնյանի ծննդյան առթիվ հուշարձան և պուրակ է բացվել

Վարդենիսում Մոնթե Մելքոնյանի ծննդյան առթիվ հուշարձան և պուրակ է բացվել
72
Հինգշաբթի, 25 նոյեմբերի, 2021 թ., 22:34

ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 64-ամյակի կապակցությամբ Վարդենիս համայնքի Խաղաղության հրապարակում տեղի է ունեցել Մոնթե Մելքոնյանի հուշարձանի և համանուն պուրակի բացման հանդիսավոր արարողությունը: Տեղեկությունը հայտնում են Վարդենիսի համայնքապետարանից։
Ելույթներից հետո Արցախյան առաջին, քառօրյա և 44-օրյա պատերազմներում հերոսաբար զոհված քաջորդիների հիշատակին մատուցվել է հոգեհանգստի կարգ։ Արարողությանը ներկա են եղել հուշարձանի նախագծման հեղինակ, ճարտարապետ Համլետ Գասպարյանը, քանդակագործ Արթուր Շահինյանը, մի շարք հյուրեր և վարդենիսցիներ:

Վարդենիսում Մոնթե Մելքոնյանի ծննդյան առթիվ հուշարձան և պուրակ է բացվել
Վարդենիսում Մոնթե Մելքոնյանի ծննդյան առթիվ հուշարձան և պուրակ է բացվել