Գրադսկուն պատգարակով էին բերում շոուի նկարահանումներին. նոր մանրամասներ

Ինչպես արդեն հայտնել ենք, նոյեմբերի 28-ի գիշերը մահացել է ռուս ականավոր երաժիշտ Ալեքսանդր Գրադսկին։ Մի քանի օր առաջ նա հոսպիտալացվել էր, նրա մոտ կաթված էին ախտորոշել։
Ռուսական «Ձայնը» շոուի նկարահանման հրապարակի աշխատողները լրագրողներին պատմել են, որ երգիչն իրեն երկար ժամանակ է, ինչ վատ է զգում։
Վերջին հաղորդումների ձայնագրությանը նա եկել է բժիշկների ուղեկցությամբ՝ պատգարակի վրա պառկած, գրում է StarHit-ը։ Այնուհետև նրան նստեցրել են շոուի հայտնի կարմիր աթոռին և նկարահանել են հաղորդումը։ Դրանից հետո Ալեքսանդր Գրադսկուն նորից տեղափոխել են պատգարակի վրա. երբեմն նրան սկսել են կաթիլային միացնել հենց ստուդիայում:
Ժյուրիի աստղային անդամը նաև խոսքի հետ կապված խնդիրներ է ունեցել։ Ձայնագրման ընթացքում նա աշխատում էր դա ցույց չտալ, բայց ժամանակ առ ժամանակ խոսում էր ոչ այնքան հստակ։ Մոնտաժից հետո նրա բոլոր բոցաշունչ ելույթներից պահպանելիս են եղել մի քանի բառ միայն:
Տեղեկություններ են տարածվել, որ Գրադսկին այդպես էլ չի կարողացել կազդուրվել աշնան սկզբին COVID-19-ով վարակվելուց հետո։ Նա ոտքերի ուժեղ ցավեր ուներ, և գրեթե չէր քայլում։
«Առաջին ալիք»-ն արդեն հայտարարել է, որ «Ձայնը» շոուի 10-րդ եթերաշրջանի թողարկումները եթերից չեն հեռացվի՝ ի հիշատակ մեծ կոմպոզիտորի ու ուսուցչի:
Ժողովրդական արտիստի մահվան պատճառը եղել է ուղեղի կաթվածը։ Նրան կհուղարկավորեն դեկտեմբերի 1-ին:

Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
87Երեկ, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
95Երեկ, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
111120.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
105519.09.2026, 16:12
Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
61518.09.2026, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
118918.09.2026, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
56117.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
59916.09.2026, 14:48