Ներքին Գետաշենից հայտնաբերված գտածոները հանձնվել են ՊՈԱԿ-ին

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում գտնվող «Դեմեր» դամբարանաշտի պեղումներից հայտնաբերված խեցեղենը, զենքը, պերճանքի առարկաները և այլ նյութեր հանձնվել են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին։ Հնագիտական արշավախմբի ղեկավար, պ․գ․դ․ Աշոտ Փիլիպոսյանի խոսքով, պեղումները իրականացվել են 40-ից ավելի դամբարանում (1989-91 թթ․)։ Հնագետի փոխանցմամբ, դամբարանները տարբեր ժամանակաշրջաններով էին թվագրվում՝ միջին բրոնզի վաղ շրջանից (մ․թ․ա․ 23-22 թթ․) մինչև երկաթի լայն տարածման դարաշրջան (մ․թ․ա․ 7-6 դդ․)։ Այսինքն, շուրջ 1500 տարի դամբարանադաշտը պարբերաբար օգտագործվել է։
«Դամբարանադաշտի պեղումները բավականին հետաքրքիր նյութ են տալիս։ Կարող ենք խոսել թաղման ծեսի (խմբային, անհատական թաղումներ), դիադրման եղանակների, դամբարանային կառույցների ձևերի մասին։ Մարդաբանական նյութերը ուսումնասիրել են մեր լավագույն մասնագետները՝ Ռուզան Մկրտչյանը և Հասմիկ Սիմոնյանը», – իր խոսքում նշել է Աշոտ Փիլիպոսյանը։
Հնագետի փոխանցմամբ, մ․թ․ա․ երրորդ հազարամյակից սկսած Հայկական լեռնաշխարհը միշտ եղել է խիտ բնակեցված և պեղված նյութը ցույց է տալիս, որ Սևանի ավազանը, Արարատյան դաշտավայրը, Բարձր Հայքը, Վանի ավազանը պատմամշակութային մեկ ընդհանրության մաս են կազմել։
«Ներքի Գետաշենը զինագործության, պերճանքի առարկաների արտադրության, խեցեգործության շատ կարևոր շրջան է եղել», – իր խոսքը եզրափակել է հնագետը։
Հնագիտական նյութը տարիների ընթացքում վերականգնման տևական փուլ է անցել։ ՊՈԱԿ-ի Վերականգնման լաբորատորիայի մասնագետներն էլ առաջիկայում կաշխատեն գտածոների հետ, հետո՝ դրանք կհամալրեն կազմակերպության ֆոնդերը։
Նշենք, որ հնագիտական նյութի զգալի մասը տարբեր տարիներին հրատարակվել է հանրապետական և արտերկրի պարբերականներում։






Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
120Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
248Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
23517.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
35516.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
125115.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
61913.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
57813.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
59912.09.2026, 23:54