«Սևերի» ներկայացուցիչ Գևորգ Փարսյանը մասնակցել է իշխանական հանձնախմբի նիստին. «Հրապարակ»
![]() 259 Չորեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2021 թ., 09:42 «Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստին երեկ մասնակցել է նաև Կապան խոշորացված համայնքի նորընտիր ղեկավար Գևորգ Փարսյանը, որը «սևերից» է ու խմբի ստեղծման օրվանից չի մասնակցել նիստերին։ Երեկ նա իշխանության ներկայացուցիչների հետ մասնակցել է համայնքի վարչական շրջաններից մեկում՝ Դավիթ Բեկում զարգացման կենտրոնի բացմանը, որից հետո մասնակցել է այդ նիստին։ Խմբի ղեկավարը վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանն է, ում ջանքերով էլ Փարսյանը մասնակցել է խմբի աշխատանքներին։ Ղուկասյանն այնքան է ոգևորվել իր «հաղթանակով», որ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի փոխարեն զարգացման կենտրոնի բացմանը հանդիսավոր խոսքի իրավունքը տվել է Փարսյանին։ Մարզպետը նեղսրտել ու չի մասնակցել դրան հաջորդած նիստին, այն դեպքում, երբ նիստը մարզպետարանի շենքում է տեղի ունեցել։ Մեզ ասացին, որ նիստին չեն մասնակցել հանձնաժողովի անդամներ՝ փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, պատգամավորներ Դավիթ Դանիելյանը, Նարեկ Ղահրամանյանը, Արմեն Խաչատրյանը․ իմացել են, որ Փարսյանը մասնակցելու է, չեն եկել։ Մասնակցել են փոխնախարարները։ Փարսյանը և մարզպետը չպատասխանեցին մեր զանգերին, Շահեն Հարությունյանն էլ ասաց, որ նման հարցերը ճիշտ կլինի Փարսյանից ճշտել»: Առավել մանրամասն՝ թերթի համարում:
|

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
322Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
327Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
332Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
220Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
282Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
259Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
244Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
294Երեկ, 09:52
