Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Եթե այս մարդիկ դուրս չգան փողոց, նշանակում է՝ «Էլեկտրիկ Երևան»-ը սրիկայություն էր». Էդգար Ղազարյան

«Եթե այս մարդիկ դուրս չգան փողոց, նշանակում է՝ «Էլեկտրիկ Երևան»-ը սրիկայություն էր». Էդգար Ղազարյան
257
Հինգշաբթի, 02 դեկտեմբերի, 2021 թ., 14:15

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի գրառումը․ «Հունվարի 1-ից խմելու ջրի, իսկ փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի գնի թանկացման մասին պաշտոնական լուրերը լսելուց հետո, եթե այս մարդիկ, այսօրվանից սկսած, նույն կազմով, նույն ոգևորությամբ չհայտնվեն նույն վայրում, ապա կարելի է եզրակացնել, որ 2015 թվականին «Էլեկտրիկ Երևան» անվանումն ստացած քաղաքացիական շարժումը կա՛մ անազնիվ սրիկայություն էր, կա՛մ այս մարդիկ հինգ տարվա մեջ ակտիվ քաղաքացիներից վերածվել են իշխանության ենթակա անդեմ ու դատարկ կենսազանգվածի»։

Աղբյուրը`   Էդգար Ղազարյան