Ավտոմեքենան ութ մետր բարձրությունից ընկել է Աղստև գետը

Դեկտեմբերի 2-ին, ժամը 17։43-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «Mercedes-Benz W124» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Հ․), դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե արգելապատնեշին և մոտ 8 մ բարձրությունից ընկել Աղստև գետը:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղևոր Ն․ Վ․-ին (ծնված 1977 թ.) դուրս բերել ավտոմեքենայից․ վերջինս հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր։ Ուղևորներ Ա․ Կ․-ն (ծնված 1982 թ.), Վ․ Հ․-ն (ծնված 1962 թ.) և Ա․ Հ․-ն (ծնված 1984 թ.) տեղափոխվել են Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Ավտոմեքենան գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

ՌԴ հարվածներից հրդեհ է բռնկվել Կիև-Պեչորյան մայրավանքում (լուսանկար)
7610:52
Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ ԲԿ տեղափոխված 5 վիրավորներից 3-ն անչափահաս են
18813.06.2026, 20:54
14 տարեկան տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
20113.06.2026, 14:48
Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռի կործանման հետևանքով 5 զինծառայող է զոհվել
49713.06.2026, 14:15
Հնդկաստանում ինքնաթիռ է կործանվել (տեսանյութ)
34313.06.2026, 13:09
45-ամյա Արթուր Գ․-ն իր վարած «UAZ» մակնիշի ավտոբուսով կողաշրջվել է, տեղում մահացել
17512.06.2026, 22:00
«ԱՄՆ-ն խոցել է Հորմուզի ուղղությամբ արձակված իրանական երկու ԱԹՍ»․ #FoxNews
48512.06.2026, 09:49
Սևան-Երևան ավտոճանապարհին կայծակի հարվածի հետևանքով կամրջի վրա պայթյուն է տեղի ունեցել (լուսանկար, տեսանյութ)
20911.06.2026, 21:06