Բանդայի ղեկավարը հայտնվել էր ԱԺ-ում. «Հրապարակ»
![]() 298 Ուրբաթ, 03 դեկտեմբերի, 2021 թ., 09:48 «Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստան» դաշինքի՝ նոյեմբերի 25-ին կազմակերպած «Սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրներ» թեմայով լսումներն առաջին հայացքից լավ են անցել՝ մեծ թվով ելույթներ, հայտարարության տեքստ, լայն լուսաբանում: Սակայն, մեր տեղեկություններով, որոշ դժգոհություններ են եղել: Կազմակերպիչները դժգոհ են մնացել, որ ոչ բոլոր հրավիրյալներն են եկել: Օրինակ՝ ԲՀԿ-ից և ՀՀԿ-ից ոմանք չեն եկել: Իսկ «Պատիվ ունեմ» դաշինքի որոշ ներկայացուցիչներ շատ կարճ են մնացել, արագ հեռացել են: Բանն այն է, որ դահլիճում ներկա է եղել Նորք-Մարաշի զինված բանդայի ղեկավար Արթուր Վարդանյանը, որը 2015-ին մեղադրվեց Սերժ Սարգսյանի նկատմամբ մահափորձ նախապատրաստելու մեջ և բանտից ազատվեց 2019-ի սեպտեմբերին: Եվ ՀՀԿ-ականները նրա ներկայությունն անթույլատրելի են համարել դահլիճում: Կազմակերպիչներն ասել են, որ լսումների մասին տեղեկանալով՝ ցանկացողները զանգահարել, գրանցվել և եկել են՝ շատերն առանց հրավերի, և ներկաների կազմը հնարավոր չի եղել ամբողջությամբ կանխատեսել: Մյուս կողմից էլ՝ եղել են մարդիկ, որոնք հրավերի են սպասել, չեն ստացել, նրանք էլ դժգոհ են մնացել դրանից»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
