«Եթե այդ հարցն անջատվի ռեգիոնալ լայն փաթեթից, Թուրքիան կհայտնվի ոչ այնքան շահեկան վիճակում». Հակոբ Բադալյան
317 Ուրբաթ, 03 դեկտեմբերի, 2021 թ., 15:18 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Սոչիի հանդիպումից հետո մի քանի անգամ գրեցի կարծիքս, որ Թուրքիան դժգոհ է այդ հանդիպումից և Իրանի հետ պայմանավորվածություններով փորձելու է արգելակել եռակողմ հանդիպման համաձայնությունները: Այսօր խոսվում է, որ Սոչիի պայմանավորվածությունները ձգձգվում են: Մոսկվայում փոխվարչապետների հանդիպումից հետո չի եղել հայտարարություն, ինչպես ազդարարել էր Պուտինը: Խոսվում է, որ կա նոր հանդիպումների կարիք: Եթե եռակողմ ձևաչափում որոշակի արդյունավետությամբ առաջ է շարժվում ապաշրջափակման և դեմարկացիայի օրակարգը, 3+3-ը Թուրքիայի համար դառնում է, ըստ էության, իմաստազուրկ: Այստեղ է նաև Երևանի դիրքորոշման նրբությունը՝ Արցախի հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահություն, ապաշրջափակումն ու սահմանները եռակողմ ձևաչափ, տակն ինչ կմնա՝ խնդրեմ, քննարկենք 3+3-ով: Իսկ բանն այն է, որ այդ դեպքում տակը կմնա թերևս միայն հայ-թուրքական սահմանի հարցը: Եվ, եթե այդ հարցն անջատվի, այսպես ասած, ռեգիոնալ լայն փաթեթից, Թուրքիան կհայտնվի ոչ այնքան շահեկան վիճակում: Հարցը Հայաստանի հանդեպ ոչ շահեկան վիճակը չէ, այլ առաջին հերթին մյուս խոշոր խաղացողների, որոնց օրակարգում հայ-թուրքական հարցը գործիքակազմի ակտիվ կամ պասիվ մաս է: Այս ֆոնին հետաքրքիր է Բլինքենի հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է նաև Չավուշողլուի հետ, իսկ հետո՝ Լավրովի: ԱՄՆ կօգտագործի իր հնարավորությունը Թուրքիայի դիմադրությունը զսպելո՞ւ, թե՞ հակառակը՝ եռակողմի էական առաջընթաց արգելակելու Անկարային ձգտմանն աջակցելու համար: Սա էլ թերևս կախված է այն բանից, թե ինչ տրամաբանությամբ է ընթանում Բայդեն-Պուտին հանդիպման շուրջ ամերիկա-ռուսական նախապատրաստական աշխատանքը: Բավականին բան կարող է ուրվագծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարությունը, որ ազդարարեց Լավրովը: Առայժմ հայտարարության տեքստը կարծես թե հրապարակված չէ»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
«ՀՀ լինելիության հարցն ենք լուծում և լուծելու ենք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3316:30«Ուրախալի է, որ Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատման հետ կապված պայմանավորվածություն են ձեռք բերել»․ Շոլց
6116:24Հայաստանը ստացել է Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված Ռուսաստանի նամակը
6415:54«Բարձր ենք գնահատում հայ-ադրբեջանական խաղաղ բանակցությունները»․ Ալիևը՝ Բեռլինում
8915:36Ալիևն ու Շոլցը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը
11415:18Բողոքի ակցիա ԱԺ շենքի դիմաց՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
10014:30Էրդողանը կայցելի Վաշինգթոն. #Hurriyet
11714:24Բաքուն դատապարտում է Եվրոխորհրդարանի՝ էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցության դադարեցման բանաձևը
7413:54