«Արցախի ժողովրդի և իշխանությունների համար անընդունելի է Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ»․ Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ԱԺ նիստերի մեծ դահլիճում մասնակցել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովին և հանդես եկել ելույթով։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը:
Ելույթում ԱԳ նախարարն անդրադարձել է Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին, տարածաշրջանային զարգացումներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին։
Որպես ԱՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններ Դավիթ Բաբայանն առանձնացրել է հանրապետության միջազգային ճանաչումը, Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիան, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ և արդարացի կարգավորումը, տարբեր երկրների և նրանց սուբյեկտների հետ հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը։
Նախարարը շեշտել է, որ Արցախի ժողովրդի և իշխանությունների համար անընդունելի է Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ, ինչը կնշանակի Արցախի և հայոց պետականության կործանում։
Առաջադրված խնդիրների արդյունավետ լուծման համար արտգործնախարարը կարևորել է Արցախի աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումը, համահայկական միասնականությունը, Հայաստանում և Սփյուռքում Արցախի՝ որպես ազգային գերագույն արժեքի ընկալումը։
Բաբայանը բարձր է գնահատել Հայ Դատի գրասենյակների կողմից իրականացվող աշխատանքները, կառույցի ներդրումն Արցախի զարգացման և զորացման գործում։ Նախարարը երախտագիտություն է հայտնել հայրենանվեր աշխատանքի համար՝ հույս հայտնելով, որ ՀՅԴ Հայ Դատը նույն եռանդով և նվիրվածությամբ կշարունակի իր աշխատանքը, և արցախակենտրոնությունը կմնա նրա գործունեության հիմնասյուներից մեկը։

«Ամեն բան արվում է, որպեսզի վերջնականապես փակվեն Արցախի դռները»․ Արտակ Զաքարյան
112:00
Թրամփը ստորագրել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին օրենքը
2711:54
«Նիկոլը մրցանակ է ստացել հային այսքան դժբախտություն պատճառելու համար»․ Մանուել Մանուկյան (տեսանյութ)
2311:42
«Հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման նախօրեին»․ Նարեկ Կարապետյան
4811:30
«Ադրբեջանական նարատիվները տարածող ցանկացած անձ ժողովրդավարության թշնամին է»․ Հայկ Խանումյան
4111:24
Երկու օր է՝ պատգամավորը հաճախ արտասվում է ԱԺ միջանցքում․ «Ժողովուրդ»
9809:24
Մրցանակի իրական պատճառն այլ է․ «Հրապարակ»
7209:12
«ԱՄՆ-ն կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում»․ #NBC
17409:01