Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Դեռևս պատերազմը չսկսած՝ թուրքերը ՀՀ-ում գաղտնի զինանոցներ են ունեցել». Մանախ

«Դեռևս պատերազմը չսկսած՝ թուրքերը ՀՀ-ում գաղտնի զինանոցներ են ունեցել». Մանախ
830
Կիրակի, 05 դեկտեմբերի, 2021 թ., 16:36

Հայը պիտի միշտ գաղտնի զենք ունենա՝ մանավանդ նման թուրքամետ քաղաքական ռեժիմի առկայության պայմաններում, ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում ասել է Մանախը՝ Արթուր Այվազյան (Եպիսկոպոսյան):

«Ես հայտարարություն կատարեցի, որ Հայաստանի Հանրապետության տարածքում թուրքերն ունեցել են զինանոցներ: Դրա մասին ԱԱԾ-ն տեղեկացված է եղել՝ ոչ մի արձագանք: Թշնամին, դեռևս պատերազմը չսկսած գաղտնի զինանոցներ է ունեցել, որ իր դիվերսանտները գան, աշխատեն, իսկ մեր իշխանությունը հրամանատարների զենքերն է հավաքում: Հայը պիտի միշտ գաղտնի զենք ունենա՝ մանավանդ նման ղեկավարության պայմաններում: Պետական կառավարման ռեժիմը թուրքամետ ա, դավաճանաբար է վերաբերում իր ազգին: Ո՞նց կարա սահմանամերձ գյուղը զենք չունենա»: