Ինչպիսի պայմաններում են պահվում «Հայաստան» դաշինքի պատգամավորները․ «Հրապարակ»
![]() 271 Ուրբաթ, 10 դեկտեմբերի, 2021 թ., 09:30 «Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Արմեն Չարչյանը, Արթուր Սարգսյանը, ինչպես նաև Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը, ինչպես հայտնի է, պահվում են «Վարդաշեն» ՔԿՀ-ում, որն իրավապահ մարմինների և հատուկ կարգավիճակ ունեցող անձանց համար նախատեսված կալանավայր է։ Իսկ Առուշ Առուշանյանը, որի հանդեպ իշխանությունն առավել «յուրահատուկ» վերաբերմունք ունի՝ ԱԱԾ-ին կից «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ում։ Զաքարյանն ու Սարգսյանը նստած են նույն խցում, իսկ պրոֆեսոր Չարչյանն առանձին է նստած։ Կալանավայրերում, որպես կանոն, քաղաքական բանտարկյալների նկատմամբ հատուկ հարգալից վերաբերմունք է եղել միշտ, այս դեպքն էլ բացառություն չէ։ Բոլորը հասկանում են, որ այս մարդիկ վաղ թե ուշ ազատ են արձակվելու, նրանք դասական իմաստով մեղք չունեն, ազատվելուց հետո էլ կարող են հայտնվել շատ բարձր կարգավիճակներում։ Իսկ պրոֆեսոր Արմեն Չարչյանն առավել մեծ հարգանքի է արժանանում՝ նրա խցի դռները բաց են պահում։ Կալանավայրերում այդ կարգավիճակն ունեն, այսպես կոչված, «զոն» նայողները և նրանց հովանավորյալները»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
312Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
319Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
326Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
219Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
279Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
255Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
241Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
290Երեկ, 09:52
