«Ես ոչ մեկին չեմ խնդրում ճանաչել իմ լեգիտիմությունը». Լուկաշենկոն պատասխանել է Արևմուտքին
![]() 1300 Երկուշաբթի, 13 դեկտեմբերի, 2021 թ., 22:30 «Ես ոչ մեկին չեմ խնդրում ճանաչել իմ լեգիտիմությունը։ Ո՛չ Բելառուսում, ո՛չ Թուրքիայում, լեգիտիմությունն այլ պետությունների կողմից ճանաչվելու կարիք չունի։ Բավական է, որ իմ ժողովուրդը, որն ինձ ընտրել է, ինձ համարի լեգիտիմ և, ըստ Սահմանադրության, այսօր Բելառուսում կա լեգիտիմ նախագահ»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։ Մնացած ամեն ինչը, նրա խոսքով, «ճաշակի հարց է»։ «Նրանց (Արևմուտքին - խմբ.) դուր է գալիս այս դիրքորոշումը, թող հավատարիմ մնան դրան»,- հավելել է Լուկաշենկոն: Հիշեցնենք, որ 2020 թվականի ընտրություններից հետո ԱՄՆ-ը, Կանադան, Մեծ Բրիտանիան, ԵՄ որոշ երկրներ և Ուկրաինան հրաժարվեցին Ալեքսանդր Լուկաշենկոյին ճանաչել օրինականորեն ընտրված նախագահ։ Իսկ այսօր Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրեյտը շեշտել էր. «Մենք Լուկաշենկոյին չենք դիտարկում որպես Բելառուսի օրինական ղեկավար»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
