«Ցանկություն չունենք ընդդիմությանը հասանելիք թափուր պաշտոնն անմիջապես վերցնել»․ Անդրանիկ Քոչարյան
![]() 612 Երեքշաբթի, 14 դեկտեմբերի, 2021 թ., 11:48 Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովն արտահերթ նիստ էր հրավիրել՝ ընտրելու հանձնաժողովի փոխնախագահի թեկնածուին։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ այս շաբաթ «Հայաստան» խմբակցությունը թեկնածու չի ներկայացրել, որով տվյալ իրավասությունն անցնում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։ «Մենք արդեն գտնվում ենք իրավակարգավորման այլ դրույթի տիրույթում և իշխող խմբակցությունն իրավասու է իր կողմից թեկնածու առաջադրել»,- նշեց Քոչարյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը թեկնածու չի առաջադրել։ «Մենք ցանկություն չունենք ընդդիմությանը հասանելիք թափուր պաշտոնն անմիջապես վերցնել»,- նշեց Քոչարյանը՝ հույս հայտնելով, որ եկող շաբաթ «Հայաստան» խմբակցությունը կառաջադրի իր թեկնածուին։ «Հակառակ դեպքում իշխող խմբակցությունն է որոշելու հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածուին»,- հավելեց նա։ Հիշեցնենք՝ «Հայաստան» խմբակցությունը 14 անգամ առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը. իշխող ուժը դեմ էր քվեարկել: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
