«ՀՀ պետական շահերից է բխում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելը»․ Էդուարդ Աղաջանյան
![]() 660 Երեքշաբթի, 14 դեկտեմբերի, 2021 թ., 14:30 «Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների կոնտեքստում մշտապես եղել է այն, որ մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների սկիզբ դնել՝ առանց որևէ նախապայմանների՝ թե՛ մեր, թե՛ Թուրքիայի կողմից»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։ Հարցին, թե արդյոք սրանով Ցեղասպանության և Արցախի հարցը փակված է լինելու, Աղաջանյանը պատասխանեց․ «Հայկական կողմը որևէ բանից չի հրաժարվում․ խոսքը գնում է Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններին սկիզբ դնելու մասին։ Սա որևէ կերպ չի նշանակում, որ Հայաստանը հրաժարվում է իր առանցքային և պետական շահերից։ Ընդհակառակը, մենք համոզված ենք, որ Հայաստանի պետական շահերից է բխում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելը՝ տարբեր պատճառներով, որոնք կարող եմ թվել, բայց, ցավոք, այս ժամանակահատվածը մեզ չի հերիքի»։ Աղաջանյանը նշեց նաև, որ դեռևս հայտնի չէ՝ ով է լինելու հայկական կողմից հարաբերությունների հաստատման առումով ներկայացուցիչ։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
