Վաշինգթոնի Աստվածաշնչի թանգարանում նախատեսվում է կազմակերպել «Աստծո շունչը. Հայաստանն ու Աստվածաշունչը» ցուցահանդես

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Վաշինգթոնի Աստվածաշնչի թանգարանի գլխավոր համակարգող Ջեֆֆ Քլոհանին և ցուցահանդեսների զարգացման պատասխանատու Քրիստին Վալլովերին: Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Վաշինգթոնի Աստվածաշնչի թանգարանում նախատեսվող «Աստծո շունչը. Հայաստանն ու Աստվածաշունչը» խորագրով ցուցահանդեսի կազմակերպչական աշխատանքներին առնչվող հարցեր:
Վաշինգթոնի Աստվածաշնչի թանգարանի ներկայացուցիչները հակիրճ ներկայացրել են նախատեսվող ցուցադրության ծրագիրը՝ նշելով, որ այն ծրագրում են 2023 թվականին իրականացնել ԱՄՆ-ում՝ համագործակցելով ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի, Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի և Էջմիածնի Մայր տաճարի թանգարանի հետ:
«Մեր նպատակն է Ամերիկայի Միացյալ Նահանգների հասարակությանը ներկայացնել Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը՝ քրիստոնեության և աստվածաշնչյան արժեքներին հավատարմության համատեքստում»,- նշել է Վաշինգթոնի Աստվածաշնչի թանգարանի գլխավոր համակարգող Ջեֆֆ Քլոհանը: Ամերիկացի հյուրերը նշել են, որ «Աստծո շունչը. Հայաստանն ու Աստվածաշունչը» խորագրով ցուցահանդեսը կպատմի Հայաստանի՝ որպես առաջին քրիստոնյա երկրի, հայ ժողովրդի անցած ճանապարհի մասին՝ Նոյան տապանից սկսած մինչև քրիստոնեության ընդունում, տառերի գյուտ և Աստվածաշնչի թարգմանություն, եկեղեցական արարողակարգեր, Հայոց ցեղասպանություն և արցախյան պատերազմներ՝ այդ ամբողջ ուղեծրում ընդգծելով Աստվածաշնչի և քրիստոնեության արժեքները: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն առաջարկել է ցուցադրությանը զուգահեռ կազմակերպել նաև գիտաժողով, որի շրջանակում կներկայացվի հայկական մշակութային ժառանգության աստվածաշնչյան շերտը: Այս համատեքստում, ըստ նախարարի տեղակալի, կարևոր է նաև հայկական միջնադարյան մանրանկարչության ներկայացումը, որտեղ աստվածաշնչյան թեմատիկան ներկայացված է լայնորեն: Ամփոփելով հանդիպումը՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ Հայաստանի համար կարևոր է մեր երկրի ու ժողովրդի պատմությունը ներկայացնել առաջադեմ աշխարհին՝ նշելով, որ առաջարկվող ցուցադրությունն այդ առումով արդյունավետ միջոց է: Հյուրերը փաստել են, որ տպավորված են հայկական պատմամշակութային ժառանգությամբ և Հայաստանում գտնվելու առիթը կօգտագործեն ավելի մոտիկից ծանոթանալու հայկական մշակույթին:

Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
118Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
243Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
23317.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
35316.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
124315.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
61813.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
57713.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
59812.09.2026, 23:54