Հովիկ Աֆյանի «Քաղցր կյանք»-ը կդրվի ընթերցողի սեղանին

Ժամանակակից գրող, TCK Publishing-ի միջազգային մրցույթում «Լավագույն գեղարվեստական գիրք» անվանակարգի հաղթող Հովիկ Աֆյանն իր նոր գիրքը կներկայացնի ընթերցողներին։ Սպասված «Քաղցր կյանք» գրքի շնորհանդեսը կկայանա դեկտեմբերի 18-ին, ժամը 19:00 «Դարան» գրախանութում։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը:
Պատերազմից հետո քաղցր չի լինում, իսկ դրախտո՞ւմ: Իսկ դրախտ լինո՞ւմ է: Այս պատմությունը, որ ոչ թե կույր, այլ չտեսնող մարդկանց մասին է, որոնք նույնիսկ սիրում են՝ առանց իմանալու դրա մասին, նաև ճանապարհորդություն է՝ կորսված քաղաքից՝ նորաստեղծ քաղաք, սիրուց՝ ատելություն, եկեղեցուց՝ շուկա, մսագործությունից՝ քաղաքականություն, ողջերի աշխարհից՝ մեռյալ աշխարհ: Եվ հակառակը: Ու այդ ճանապարհորդության նպատակը դրախտը գտնելն է, կապ չունի՝ օդում, ջրի, կրակի մեջ, թե հողի վրա: Սա աչքերը բացելու պատմությունն է և հերքումը այն պնդման, թե մարդիկ դրախտը տեսնում են միայն աչքերը փակելուց հետո: Սա դառը պատմություն է՝ քաղցր կյանքի մասին:
«Նկատե՞լ եք, որ մարդիկ ամեն օր վազում են՝ հողի վրա, նույնիսկ օդում կամ կրակի ու ջրի մեջ: Վազքի անունն էլ «նպատակ» են դրել, որ իմաստ հաղորդեն կամ ինքնաարդարացման համար: Թաքուն համբուրվում են, բայց բացահայտ թաղում: Հողը հայրենիք է համարվում ոչ թե այն ժամանակ, երբ դրա վրա պտղատու ծառեր ենք տնկում ու տուն կառուցում, այլ երբ հանգուցյալին տեղավորում ենք՝ դրա գրկում: Ի՞նչ է պատահում մի քաղաքում, որտեղ մարդիկ հանկարծ հասկանում են, որ գերեզմաններն ավելի շատ են, քան տները: Ինչո՞ւ պետք է գաղտնի պահել սիրելը, բայց բացահայտել ցավը...Հարցեր կան, որ ճանապարհորդում են հետդ, ուր էլ գնաս: «Քաղցր կյանքը» այդ հարցերից ազատվելու փորձն է: Ես սիրում եմ այն անվանել նաև պատմություն՝ աչքերը բացելու մասին, որովհետեւ մենք իրականում չենք տեսնում իրար, էլ ուր մնաց երջանկությունը: Վեպում բոլորը փորձում են ինչ-որ բան անել, բոլորն էլ՝ լավ բան, նույնիսկ Մանուշակը, որ նախ մահացավ, հետո ծնվեց: Բայց ոչ մեկը կամ գրեթե ոչ մեկը չի կարողանում: Այս առումով գոնե «Քաղցր կյանքը» շատ նման է իրական կյանքին: Ուրեմն ինչո՞ւ «Քաղցր կյանք», որովհետև ես փորձել եմ բացել աչքերս ու սպասում եմ ձեզ»,-գրքի մասին նշում է Հովիկ Աֆյանը։

Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
113Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
234Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
22917.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
34816.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
123515.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
61613.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
57513.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
59612.09.2026, 23:54