«Բեթհովենը սարերում» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան Հայաստանում

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ փառատոնի շրջանակներում դեկտեմբերի 15-ին, ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Ալեքսանդր Իրադյանի «Բեթհովենը սարերում» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան։ Երաժշտական այս պատումը կկատարի Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ հեղինակի՝ Ալեքսանդր Իրադյանի ղեկավարությամբ, իսկ հեքիաթը կպատմի դերասան Հայկ Պետրոսյանը։
Իրադյանի ստեղծագործություններն ու մշակումները ներկայացվել են միջազգային բեմերում, ինչպես նաև Հայաստանում՝ համագործակցությամբ տեղական նվագախմբերի և երգչախմբերի հետ։
Միջազգային և տեղական մրցույթների դափնեկիր է, հանդես է եկել որպես կոմպոզիտոր, դիրիժոր և դաշնակահար՝ Հայաստանում, Գերմանիայում, Ռուսաստանում, Միացյալ նահանգներում, Սլովենիայում, Բելգիայում և այլուր։
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ փառատոնը անց է կացվում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:


Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
118Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
243Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
23317.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
35316.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
124315.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
61813.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
57713.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
59812.09.2026, 23:54