«Հայահավաք» նախագծի շրջանակում Հայաստանում ելույթ կունենա շվեյցարահայ դիրիժոր Լյուք Բաղդասարյանը

Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Հայահավաք» նախագծի շրջանակում Հայաստանում համերգով ելույթ կունենա շվեյցարահայ դիրիժոր Լյուք Բաղդասարյանը։ Դեկտեմբերի 23-ին, ժամը 19:00 դիրիժորը հանդես կգա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) հետ։
Ծրագրում հնչելու են Յ. Հայդնի, Վ. Ա. Մոցարտի, Պ. Ի. Չայկովսկու ստեղծագործությունները:
Լյուք Բաղդասարյանը ծնվել է Շվեյցարիայում և բավական հայտնի է եվրոպական լսարանին: Առաջին անգամ որպես դիրիժոր ելույթ է ունեցել 21 տարեկանում: Լյուք Բաղդասարյանը նաև հայտնի դաշնակահար է, սակայն այժմ ավելի շատ դիրիժորությամբ է զբաղվում: Ամեն տարի ապրիլի 24-ին՝ Եղեռնի տարելիցին, լարային կազմով ելույթ է ունենում Կոմիտասի ստեղծագործություններով:
Նախագծի շրջանակներում Երևանում ավելի վաղ համերգով են ներկայացել սիրիահայ դիրիժոր Միսաք Պաղպուտարյանը և կանադահայ դիրիժոր Նուրհան Արմանը։

Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
113Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
234Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
22917.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
34816.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
123515.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
61613.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
57513.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
59612.09.2026, 23:54