«Պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի նախագահի հետ». Նիկոլ Փաշինյան
![]() 1576 Հինգշաբթի, 16 դեկտեմբերի, 2021 թ., 11:12 Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ. «Բրյուսելում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել ենք Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման մեր որոշումն ու պայմանավորվածությունը: Այն արձանագրվել էր Սոչիում՝ ՌԴ նախագահի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ և, ահա, Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահի միջնորդությամբ հանդիպմանը, ըստ էության, այս ամեն ինչն արձանագրվեց: Երկաթուղին կգործի սահմանային ու մաքսային՝ միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն, փոխադարձության սկզբունքով՝ երկրների ինքնիշխանության ու իրավազորության ներքո: ՀՀ-ն հասանելիություն կստանա ԻԻՀ ու ՌԴ, Ադրբեջանը երկաթուղային կապ կստանա Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ: Եթե մեզ հաջողվի որոշակի երկխոսություն սկսել Թուրքիայի հետ ու հասնել սահմանի ու կոմունիկացիաների բացմանը, այս նախագիծը կարող է շատ ավելի մեծ մասշտաբ ստանալ. գիտեք, որ երկաթուղին Երասխից մինչև Գյումրի գոյություն ունի, գիտեք նաև, որ Գյումրիից Կարս երկաթուղի նույնպես գոյություն ունի»: Վարչապետի խոսքով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի նախագահի հետ՝ շփումները շարունակելու օրակարգային հարցերի շուրջ՝ փորձելով ձևավորել ընդհանուր տեսակետներ ու մոտեցումներ: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
