Փաշինյանը Մարությանին ժամանակ էր տվել . «Հրապարակ»
![]() 681 Ուրբաթ, 17 դեկտեմբերի, 2021 թ., 09:24 «Երեկ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագծին թեեւ միացել էր ավագանու 65 անդամից 43-ը, սակայն Մարությանին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ նա բավականին հանգիստ է եւ կարծում է, որ փակ քվեարկության արդյունքում մեծ մասը կողմ չի քվեարկի, եւ կտապալվի Փաշինյանի նախաձեռնությունը։ Նա կարծում է, որ շատերը Փաշինյանից վախենալով են ստորագրել, եւ եթե անգամ ոմանք դեմ են իր մնալուն, առավել դեմ են քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի՝ քաղաքապետ դառնալուն։ Այժմ Մարությանը բանակցում է ավագանու անդամների հետ, որ գաղտնի քվեարկության ժամանակ չենթարկվեն Փաշինյանի կամքին։ Մանավանդ որ, եթե տապալվի իրեն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը, ապա ավագանին, ըստ օրենքի, մեկ տարի կզրկվի նման նախաձեռնությամբ հանդես գալու իրավունքից։ Սակայն ՔՊ-ականները վստահ են՝ եթե Փաշինյանը նպատակ է դրել ամեն գնով ազատվել Մարությանից, ապա կհրահանգի նկարել քվեաթերթիկները, ինչպես պարտադրում է անել ԱԺ փակ քվեարկությունների ժամանակ, եւ ներկայացնել որպես հավատարմության ապացույց»։ Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
