«Ինձ հարցնում են՝ ինչո՞ւ ուժ չկիրառեցիր». Սերժ Սարգսյան
![]() 1388 Շաբաթ, 18 դեկտեմբերի, 2021 թ., 13:06 ՀՀԿ 17-րդ համագումարում ելույթ է ունեցել ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Խոսելով 2018թ. իրադարձությունների մասին՝ նախկին նախագահն ասել է. «Ես ակնհայտորեն խանգարում էի նրանց, ովքեր այս խեղկատակների ձեռքով ինձ կանգնեցրին ծանր երկընտրանքի առաջ՝ հեռանալ, կամ ուժ կիրառելով, արյուն թափելով՝ մնալ իշխանության: Մեր իշխանությունը խանգարում էր բոլոր նրանց, ում պատկերացումներն Արցախի հարցի ու ՀՀ ապագայի վերաբերյալ չէին համընկնում մեր պատերացումների հետ: Մենք ոչ մեկինը չէինք, մերն էինք ու մեր շահերն էինք առաջ մղում, ինչը նրանց սրտով չէր: Իմ նպատակը 2018-ին ամեն գնով իշխանությունը պահելը չէր, այլ՝ Արցախը պահելն էր: Ինձ այսօր հարցնում են՝ ինչո՞ւ ուժ չկիրառեցիր ցուցարարների նկատմամբ: Ասել եմ և կրկին կասեմ՝ հեշտ է հետհայաց մեծ-մեծ խոսելը, հեշտ է 2018-ին իմ կողմից ուժ չկիրառելու արդյունքում այդ օրերի քաոսից անցնցում դուրս գալը սկզբում համարել ճիշտ, այնուհետև տեսնելով հետևանքները, փոխել կարծիքը և համարել սխալ: Վստահեցնում եմ՝ արտաքին և ոչ մի դերակատար չի կարող քո երկրի ներսում հաջողության հասնել, եթե չունենա աջակիցներ: Ցավոք, այդպիսիք կային ու մանիպուլացված հասարակությունը հետևեց նրանց»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
