«ՀՀ իշխանությունները գիտակցված մտնում են մի պրոցես, որտեղ հաղթելու հնարավորություն չկա». Տիգրան Աբրահամյան
![]() 613 Երկուշաբթի, 20 դեկտեմբերի, 2021 թ., 09:24 «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը․ «Հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորման» կիսագաղտնի գործընթացի ամենավտանգավոր մասը բանագնացի ընտրության թեման չէ։ Ի վերջո, եթե ծովում ցունամի է, առհասարակ կապ չունի, թե այդ պահին արհավիրքի էպիկենտրոնում գտնվողը լողալ գիտի՞, թե՞ ոչ։ Խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունները գիտակցված մտնում են մի պրոցես, որտեղ շահելու, հաղթելու որևէ հնարավորություն չկա։ Հայաստանի իշխանությունը հա՛մ գիտակցում է, որ Թուրքիան գործընթացը սկսում է նախապայմաններով, հա՛մ հասկանալով դրա հետևանքները տրվում է այդ արկածախնդրությանը։ Այս գործընթացն ուղեկցվում է իշխանության քարոզչական արշավով, որի նպատակն է հետին պլան մղել անվտանգության, ռեգիոնալ, աշխարհաքաղաքական հարցերը և առաջ բերել սոցիալ-տնտեսական գործոնը. մարդկանց համոզելու կարճ և ինչու չէ՝ աշխատող տարբերակներից մեկը։ Եթե չկա անվտանգություն, երբեք չի լինելու բարեկեցություն»։ Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
