«Խաչատրյանի ստեղծագործությունը Հայաստանում կատարելը հուզիչ է». Նիկիտա Բորիսո-Գլեբսկի

Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային փառատոնի 3-րդ սիմֆոնիկ համերգը նվիրված էր հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի արվեստին։ «Երեք ընկեր․ Խաչատրյան, Պրոկոֆև, Շոստակովիչ» խորագիրը կրող փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցավ ջութակահար Նիկիտա Բորիսո-Գլեբսկին՝ ներկայացնելով Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։ Համերգի երկրորդ մասում հնչեց Խաչատրյանի Թիվ 2 սիմֆոնիան՝ «Զանգով սիմֆոնիան»։
Նիկիտա Բորիսո-Գլեբսկին առաջին անգամ էր ելույթ ունենում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Ջութակահարը նշում է, որ Ռուսաստանում և բազմաթիվ այլ երկրների բեմերում (Անգլիա, Ֆրանսիա և այլն) բազմիցս է կատարել Խաչատրյանի Ջութակի կոնցերտը. «Խաչատրյանի ստեղծագործությունը Հայաստանում նվագելն ինձ համար շատ հուզիչ է։ Հուզիչ է, քանի որ կատարում եմ մի երկրում, որտեղ մարդիկ այս երաժշտության ներքո մեծացել են, դաստիարակվել։ Խաչատրյանի մեղեդիները նրանց արյան մեջ են։ Եվ շատ պատասխանատու է բեմում այս կոնցերտով ներկայանալը։ Ավելացնեմ, որ հայկական նվագախմբի հետ այս ստեղծագործությունը կատարելը մեծ վայելք է»։ Նիկիտա Բորիսո-Գլեբսկին նկատում է նաև, որ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը բոլոր երկրներում էլ ջերմ ընդունելության է արժանանում, անկախ ազգությունից՝ ունկնդիրը մեծ ոգևորությամբ է այն ընդունում։
Խաչատրյանի 9-րդ միջազգային փառատոնն անցկացվում է դեկտեմբերի 14-20-ը։ Այսօր փառատոնի փակման համերգն է։ Կներկայացվի «Խաչատրյան ջազ» համերգային ծրագիրը, որի ժամանակ կհնչեն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները ջազային գործիքավորմամբ։

Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
113Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
234Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
22917.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
34816.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
123515.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
61613.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
57513.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
59612.09.2026, 23:54