Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան
1135
Երկուշաբթի, 20 դեկտեմբերի, 2021 թ., 15:06

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը դեկտեմբերի 22-24-ը կայցելի Հայաստան:

Նախատեսվում է հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նրա հաստատմանը կներկայացնի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի նստաշրջանի որոշումների և Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանում ՀԱՊԿ գործունեության գերակա ուղղությունների կատարման միջոցառումների ծրագրի իրականացման նախագծերը:

Սպասվում են հանդիպումներ նաև Արարատ Միրզոյանի, Սուրեն Պապիկյանի և Արմեն Գրիգորյանի հետ: