Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Չավուշօղլուն հայտարարել է Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների հանդիպման մասին

Չավուշօղլուն հայտարարել է Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների հանդիպման մասին
743
Երկուշաբթի, 20 դեկտեմբերի, 2021 թ., 15:18

Երկու երկրների հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչներն առաջիկայում կարող են հանդիպել։ Այս մասին, ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Մենք հատուկ ներկայացուցիչներ ենք նշանակել՝ սկսելու հարաբերությունների կարգավորման գործընթացը, մոտ ապագայում նրանք բանակցություններ կվարեն»,- ասել է նա՝ չհստակեցնելով առաջիկա հանդիպման մանրամասները։

Նշենք, որ Հայաստանի հատուկ ներկայացուցիչն ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն է, իսկ Թուրքիայինը՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։