Ովքեր են ներկա եղել վարչապետի քավոր-պատգամավորի որդու հարսանիքին. «ժողովուրդ»
![]() 1073 Երեքշաբթի, 21 դեկտեմբերի, 2021 թ., 09:18 «ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ շաբաթ օրը՝ դեկտեմբերի 18-ին, իշխանական ամբողջ էլիտան հարսանեկան խնջույքի է մասնակցել։ Ավելի վաղ գրել էինք, որ ամուսնանում է Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի որդին։ ՔՊ-ական պատգամավորը որդու հարսանիքին հրավիրած է եղել իշխող խմբակցության բոլոր պատգամավորներին իրենց կողմնակիցների հետ միասին։ Հարսանիքին ներկա են եղել նաև գործադիրի անդամներ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ «Հարսանյաց արարողության բազմամարդությունը նրանով է նաև պայմանավորված եղել, որ հրավիրյալները, որ մեծամասամբ իշխանության ներկայացուցիչներ են եղել, իմացել են՝ Նիկոլ Փաշինյանը, որ Ղալումյանի հետ բացի վաղեմի մտերիմներ լինելը նաև քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է, նույնպես ներկա է գտնվելու, հետևաբար չեն ցանկացել «բացակա ստանալ»։ Ուրախ, բավական ակտիվ մթնոլորտում է անցել խնջույքը։ Ներկաները մի լավ «քեֆ» են արել»,- ասաց մեր զրուցակիցը։ Փաշինյանն ու թիմակիցները խնջույքի սեղանին չեն մոռացել նաև միմյանց կենացը խմել, գովել մեկմեկու ու երդվել, որ ՔՊ-ին ու թիմը դավաճանող որևէ մեկին չեն ներելու»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
