«Հեղափոխության ժամանակ Հայկ Մարությանի դերակատարումն ավելին է եղել Ալեն Սիմոնյանի դերակատարումից». Դանիել Իոաննիսյան
![]() 453 Չորեքշաբթի, 22 դեկտեմբերի, 2021 թ., 16:51 ԻՔՄ համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ալեն Սիմոնյանը Հայկ Մարությանին անվանեց «պորտաբույծ». теперь я видел все: Հեղափոխության ժամանակ Հայկ Մարությանի դերակատարումը կարգով ավելին է եղել Ալեն Սիմոնյանի դերակատարումից: Բայց Հայկ Մարությանը քչից-շատից մնաց որոշ պրինցիպների սահմաններում, իսկ Ալեն Սիմոնյանը պարզապես եկավ «բաղձալի» իշխանության: Ալեն Սիմոնյանը հեղափոխությունից հետո ապահովեց իր բիզնեսմեն-ընկերների առաջխաղացումը, իրենց ձեռնտու օրենքների ընդունումը և իրենց ձեռք չտվող օրենքների չընդունումը: Միաժամանակ, Ալեն Սիմոնյանը նաև ապահովեց մեդիա թևի մի էական մասը, որը զուգորդեց զրոյական պրինցիպիալության հետ: Օրինակ՝ սկզբում Ալեն Սիմոնյանը շատ լավ էր Արթուր Վանեցյանի հետ: Հետո, երբ Վանեցյանին հանեցին, Սիմոնյանը կտրուկ փոխեց իր հայացքները, որ հանկարծ էլ չասոցացվի իր երբեմնի ընկերոջ հետ: Այս ամենի արդյունքում Ալեն Սիմոնյանը դարձավ ԱԺ փոխնախագահ, իսկ հետո՝ նաև նախագահ: Զուգահեռաբար նա նաև հարստացավ: Ի տարբերություն որոշ կարգին մարդկանց, ովքեր հեղափոխության արդյունքում եկան պաշտոնների ու սկսեցին իրենց նախկին աշխատավարձից քիչ ստանալ ու խնայողությունները ծախսել, Ալեն Սիմոնյանը շատ անհասկանալիորեն ու անբացատրելիորեն հարստացավ: Բա էսքանից հետո Ալեն Սիմոնյանը կսիրի՞ հեղափոխական արժեքները պաշտպանողներին»: Աղբյուրը` Դանիել Իոաննիսյան |

«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
11912:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
15511:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
20010:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
12009:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
11709:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
409Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
393Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
378Երեկ, 15:52
