Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Հեղափոխություն անում են պրագմատիկները»․ Հակոբ Բադալյան

«Հեղափոխություն անում են պրագմատիկները»․ Հակոբ Բադալյան
250
Հինգշաբթի, 23 դեկտեմբերի, 2021 թ., 17:06

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «Արտահայտություններ կան, որոնք մենք տարբեր առիթներով օգտագործում ենք, թեև իրականությանը ավելի բնորոշ լինում է դրանց հակառակ ձևակերպումը: Օրինակ՝ հեղափոխությունը խժռում է իր զավակներին: Մինչդեռ, ավելի շուտ և ավելի շատ հենց զավակներն են խժռում որևէ հեղափոխություն․ թե որ զավակները՝ արդեն ամեն մարդ ըստ իր քաղաքական ճաշակի։
Կամ՝ հեղափոխություններն անում են ռոմանտիկները, իսկ օգտվում են սրիկաները կամ տականքները: Ռոմանտիկներին գուցե թվում է, թե իրենք հեղափոխություն են անում կամ իրենք են անում հեղափոխություն, բայց հեղափոխությունները գործնականում իրականություն դառնում են միայն պրագմատիզմի շնորհիվ: Հետևաբար, հեղափոխություն ավելի շուտ անում են պրագմատիկները, իսկ հետո ռոմանտիկ ներկայանում են նրանք, ում հաշվարկները սխալ են դուրս գալիս»։

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան