«Ադրբեջանն իր հասարակությանը հավաստիացրել է, որ միջանցք լինելու է». Տիգրան Աբրահամյան
![]() 1132 Ուրբաթ, 24 դեկտեմբերի, 2021 թ., 11:42 «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը․ «Ադրբեջանում, այսպես կոչված, միջանցքի մասին որպես կայացած փաստ են խոսում։ Հարցը նրանում չէ, թե պաշտոնական մակարդակում սրան ինչպես է արձագանքում Հայաստանի իշխանությունը, խնդիրն այն է, որ եթե նույնիսկ կուլիսային պայմանավորվածություն չկա այս հարցում, ապա Ադրբեջանն ու Թուրքիան հնչեցնում են հայտարարություններ, որից հետ կանգնելը շատ բարդ է թվում։ Պարզ ասած, Ադրբեջանն իր հասարակությանը հավաստիացրել է, որ միջանցք լինելու է։ Ավելին, իր միջազգային գործընկերների հետ արդեն բանակցում է ռեգիոնալ նախագծերի շուրջ, ինչն ավելի է բարդացնում միջանցքի հետ կապված ծանր վիճակը։ Ցավոք ստեղծված իրադրության պայմաններում, սցենարային առումով, խիստ անբարենպաստ դրություն է ստեղծվել, որտեղ ընտրությունը վատի և վատթարագույնի միջև է»։ Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
