Լույս է տեսել Կարեն Մաթևոսյանի «Անին և անեցիները» աշխատությունը

Մատենադարանի ֆեյսբուքյան էջում գրված է. «Լույս է տեսել Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանի «Անին և անեցիները» աշխատությունը. Միջնադարյան Հայաստանի պատմության մեջ Անին բացառիկ կարևոր դեր է կատարել ոչ միայն որպես երկրի քաղաքական ու հոգևոր կենտրոն, Բագրատունյաց շրջանում՝ թագավորանիստ և կաթողիկոսանիստ, այլև քաղաքային կյանքի, տնտեսության, արհեստների ու առևտրի, մշակույթի և արվեստի զարգացման առաջնակարգ վայր:
Գիրքը բաղկացած է երկու մասից. առաջինը նվիրված է քաղաքի պատմությանը, մշակույթին, քաղաքի ընդգրկմանը, ներկայացվում են նաև Անիի մերձակա վանքերն ու բերդերը։
Երկրորդ մասը նվիրված է անեցիներին՝ թագավորական ընտանիքի անդամներից ու ազնվական տոհմերից սկսած մինչև մեծաթիվ քաղաքային դասը, որը բաղկացած էր արհեստավորներից, առևտրականներից, զանազան գործավորներից ու այլ խմբերից։ Աշխատությունը եզրափակվում է սկզբնաղբյուրների տվյալների հիման վրա կազմված «Անեցիների և քաղաքին առնչված անձանց անվանացանկով», որն ընդգրկում է 783 անուն։
Գրքի խմբագիրն է Մատենադարանի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Վահան Տեր-Ղևոնդյանը։
Աշխատությունը հրատարակվել է Մատենադարանի գիտական խորհրդի որոշմամբ: Հրատարակությանն աջակցել է «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ:
2016 թ. Անին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում, որը մեծացրել է հետաքրքրությունը նրա նկատմամբ։ Ուստի շատ կարևոր է Անիի պատմական, մշակութային, քաղաքակրթական դերի նորովի ուսումնասիրությունը և ներկայացումը։ Այս առումով, ներկա հրատարակությունը նպատակ ունի ուշադրություն հրավիրել նաև Անիի շուրջը գտնվող հայկական վանքերի և այլ հուշարձանների վրա, որոնք միջնադարում սերտորեն կապված էին քաղաքի հետ, փաստորեն նրա մասնիկներն էին, սակայն այժմ աղետալի վիճակում են գտնվում։
Գրքի թվային տարբերակը՝ այստեղ»:

Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
113Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
234Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
22917.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
34816.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
123515.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
61613.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
57513.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
59612.09.2026, 23:54